Պոդոլյակը վստահություն է հայտնել, որ հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի մոտ օրերս
ԱշխարհՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է փաստաթղթերի պատրաստման մասին, որոնք կարող են քննարկվել Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով բանակցություններում, հայտնում է PBS-ը։
Նրա խոսքով, հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են երկու նախագահների ուղիղ բանակցություններ։
«Սա մի հարց է, որի վրա մենք աշխատում ենք խաղաղ բանակցություններում։ Մենք աշխատում ենք փաստաթղթերի վրա, որոնք նախագահները կարող են հետագայում քննարկել և ստորագրել»,- ասել է նա հարցազրույցում՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ շուտով։ Պոդոլյակը նաեւ վստահություն է հայտնել, որ հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի մոտ օրերս։