Կադիրովը հայտնել է, որ գրեթե ողջ Մարիուպոլը վերահսկվում է Ռուսաստանի ԶՈւ-ի կողմից
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Մարիուպոլի գրեթե ողջ տարածքը գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։
«Դանդաղ, բայց հաստատապես մաքրվում է Մարիուպոլ քաղաքը։ Քաղաքի գրեթե ողջ տարածքն արդեն գտնվում է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ»,- գրել է նա՝ հավելելով, որ «Ազովի» գումարտակի զինվորականներն ու նրանց համախոհները «Ազովստալ» մետալուրգիական գործարանի հաստ պատերի հետևում սպասում են իրենց անխուսափելի մահվանը»։