Ուկրաինայում մարդասիրական ավտոշարասյան գնդակոծության հետեւանքով չորս մարդ է զոհվել
ԱշխարհՈւկրաինական կողմը կրակել է փախստականներին տեղափոխող ավտոբուսի շարասյան վրա, որոնք մարդասիրական միջանցքով շարժվում էին դեպի Ռուսաստան՝ Խարկովի ուղղությամբ, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պահանջում ենք ուկրաինական կողմից խստորեն պահպանել բոլոր պայմանները՝ ապահովելու մարդասիրական միջանցքների անվտանգությունը բոլոր ուղղություններով, որպեսզի կազմակերպվի բնակչության և օտարերկրյա քաղաքացիների տարհանումը»,- հավելել է նա։