«Չինաստանը երբեք չի մոռանա, թե ինչպես է ՆԱՏՕ-ն հարձակվել Հարավսլավիայում Չինաստանի դեսպանատան վրա»
Հասարակություն
«Չինաստանը երբեք չի մոռանա, թե ինչպես է ՆԱՏՕ-ն հարձակվել Հարավսլավիայում Չինաստանի դեսպանատան վրա, և նա միջազգային իրավունքը խախտողների դասախոսությունների կարիքը չունի»։
Այս մասին ասվում է ԵՄ-ում ՉԺՀ-ի առաքելության պատասխանում, որտեղ ուկրաինական ճգնաժամի համար քննադատության էր արժանացել Չինաստանը։
«ՆԱՏՕ-ն պետք է լավ մտածի այն դերի մասին, որը խաղացել է ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ապահովման գործում», - ՌԻԱ Նովոստին մեջբերում է հայտարարությունը:
Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները ասել էին, որ դեմ էին ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներին, որոնք ապակայունացնում են համաշխարհային շուկան: Ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ իբր Ռուսաստանի Դաշնությունը ռազմական տեխնիկայի հարցում օգնություն է խնդրել ՉԺՀ-ին։
Մոսկվան և Պեկինը հերքել են այս տեղեկությունը։ Դրանից հետո ԱՄՆ-ը Չինաստանին զգուշացրեց Ռուսաստանին աջակցելու հետևանքների մասին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)