Գեղարքունիքի մարզի ճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ
Հասարակություն
Վերջին մի քանի օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզում տեղացած ձյունը, որն ուղեկցվել է բքերով, դժվարանցանելի վիճակ է ստեղծել տրանսպորտային երթեւեկության համար։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, մարտի 21-ի առավոտվա դրությամբ մարզի ճանապարհները հիմնականում պատված են ձյան շերտով, իսկ բքերի պատճառով դժվարանցանելի են մնում Ծովակ-Ախպրաձոր, Շատվան-Նորաբակ, Սոթք-Ազատ ճանապարհները։ Մնացած տեղերում սպասարկող կազմակերպություններն ապահովել են ճանապարհների անցանելիությունը։
«Տեղացած ձյան բարձրությունը որոշ տեղերում հասնում է 50-70 սանտիմետրի, իսկ դժվարանցանելի հատվածներում բքերը մինչեւ 2 մետր բարձրության ձյան շերտ են առաջացրել։ Սպասարկող կազմակերպությունների տեխնիկան աշխատել է գրեթե շուրջօրյա՝ ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար, այսօր ցերեկվա ընթացքում էլ աշխատանքները գնում են բոլոր ուղղություններում։ Վարդենյաց լեռնանցքն արդեն մեր մարզի տարածքում բացված է։ Որոշ հատվածներում դեռեւս աշխատանքներին խանգարում են տեղացող ձյունն ու ուժեղ քամիները»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար