Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Հակածխախոտային օրենք․ խնդիրը՝ կարևոր, քննարկումը՝ ոչ այդքան

Հասարակություն

Հայաստանի իշխանությունները որոշել են այսօրվանից՝ մարտի 15-ից, հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա ռեստորաններում, սրճարաններում արգելել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Տեղեկացնենք, որ այս արգելքի մասին որոշման նախագիծը փետրվարի 21-ին հանրային քննարկման էր դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Եւ հանրային քննարկման տեւողությունը սահմանված էր մինչեւ մարտի 8-ը: Խոսքը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխպարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի մասին է:

Քաղաքացիների կարծիք․

Նախ՝ նշենք, որ նախագիծը դիտվել է 638 անգամ, կողմ քվեարկել է 1, իսկ դեմ՝ 7 քաղաքացի: Ի դեպ, հանրային կարծիքներ կան նաեւ տեղադրված: Օրինակ, քաղաքացիներից մեկը նկատել է. «5․5 կետը խոչընդոտում է շուկայում ազատ մրցակցությանը և սահմանափակում է մանրածախ առևտրի կետերի կողմից իրենց գնային քաղաքականությունը որոշելու իրավունքը: Միևնույն ժամանակ, այս կետը հստակ չէ գրված, և այն պետք է կամ հանվի կամ էականորեն լրամշակվի և հստակեցվի»։

Սակայն առողջապահության նախարարությունը հարկ չի համարել խորանալ, միայն նշել է. «Առաջարկությունը դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից»: Մեկ այլ քաղաքացու կարծիքով օրենքի նախագծի 5․6․2 կետը նույնպես ազդում է շուկայում ազատ մրցակցության վրա. «Ծխախոտային արտադրանքի ցուցադրման արգելքի կիրառումը կսահմանափակի մրցակցությունը շուկայում՝ հատկապես շուկա նոր մուտք կատարող ծխախոտային ընկերությունների և իրենց արտադրանքի համար (ներկայումս ՀՀ-ում գործում են 4 նոր տեղական արտադրողներ): Բացի դրանից, ծխախոտային արտադրանքի ցուցադրման արգելքը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանում մանրածախ առևտրի կետերի վրա՝ լրջորեն նվազեցնելով նրանց եկամուտը»:

Բարձրացված այս խնդիրը ԱՆ-ն դարձյալ համարել է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակից դուրս: Բայց ուշագրավն այն է, որ որքան էլ հանրային կարծիքներն ավելանան, միեւնույն է՝ առողջապահության նախարարությանը դա չի հետաքրքրում, քանի նախագիծը փետրվարի 21-ին է հանրային քննարկման դրվել, իսկ ընդամենը երկու օր անց՝ փետրվարի 23-ին այն հայտնվել է կառավարության նիստի օրակարգում: Այսինքն, հանվել է հանրային քննարկումից եւ ներառվել չզեկուցվող հարցերի շարքում: Ինչպես ասում են՝ կառավարությունը թաքուն-թաքուն քննարկել եւ հավանություն է տվել նախագծին, այն դեպքում, երբ այն դեռ 15 օր պետք է մնար հանրային քննարկման: Չէ որ հանրային քննարկումների տեւողություն առնվազն 15 օր է: Եւ տնտեսվարողները, քաղաքացիները չեն հասցրել ուսումնասիրել եւ հասկանալ նախագիծը, դրանում ներառված կետերը:

Հետեւաբար, անհասկանալի է, թե ինչու է կառավարությունը նման նախագիծը հապշտապ քննարկել նիստում՝ այն հանրային քննարկման դնելու երրորդ օրը եւ որեւէ բացատրություն չի տվել, թե ինչու է այն հանրային քննարկումից շուտ հանել: Բայց արձանագրենք, որ այս նախագծի համար սահմանված ժամանակահատվածը շատ կարճ է՝ այն քննարկելու համար, հաշվի առնելով հարցի կարեւորությունը:

Մասնագետի կարծիք․

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, ՀՀ առողջապահության նախարարության այն որոշումը, ըստ որի մարտի 15-ից փակ տարածքներում, այդ թվում սրճարաններում ու ռեստորաններում, նաեւ՝ բացօթյա, արգելվում է ծխելը, բացասական կանդրադառնա տնտեսվարողների գործունեության վրա: Նախ՝ կնվազեն շրջանառության ծավալները: «Պետք է կանխատեսենք, որ սկզբնական շրջանում, միգուցե մի շարք էլիտար սրճարաններ, ռեստորաններ պահպանեն այդ սահմանափակումը, բայց տեսնելով, որ հաճախորդների թիվը պակասում է, նրանք հրաժարվեն այդ սահմանափակումը պահպանել, ինչպես տեղի ունեցավ QR կոդերի դեպքում: Այսինքն, վերջին շրջանում կառավարության կողմից ընդունված այդ բարեփոխումներն այդպես էլ չեն կատարվում, մնացել են հիմնականում թղթի վրա, մի քանի ցուցադրական պատիժներ եղան եւ այդքանը: Ներկայումս որեւէ սահմանափակում եւ որեւէ վերահսկողություն չկա առեւտրի ոլորտում: Այս, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտը բարձիթողի վիճակում է»- նկատեց տնտեսագետը:

Տնտեսվարողի կարծիք․

Իսկ ահա Ռեստորանների ասոցիացիա Հանրային կազմակերպության նախագահ, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանի խոսքով, առողջապահության նախարարությունն առաջարկում էր փոփոխություն մտցնել օրենքի նախագծում՝ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների արգելքի մասով, բայց հանրային քննարկման ժամկետները չի պահպանել:

«Ինչ-որ պատճառներից ելնելով հապճեպ բան են արել, արագ հանել են հանրային քննարկումից եւ տարել կառավարություն: Ընդ որում՝ չզեկուցվողով: Հիմա հարց է առաջանում՝ այս մարդիկ ինչ իրենք ցանկանան, անելո՞ւ են: Հիմա տանելու են Ազգային Ժողով, մենք անպայման այս հարցի վրա ուշադրությունը հրավիրելու ենք: Ի՞նչ է առողջապահության պատասխանատուներն ինդուլգենցիա ունեն օրենք, կանոն խախտելու, ո՞վ է իրենց թույլ տվել, որ իրենք կարող են աջ ու ձախ այդպես ոտնահարել մարդկանց իրավունքները»:

Մասնագետի համոզմամբ, սա շատ վտանգավոր օրենք է եւ տնտեսվարողներին դնում է դժվար կացության մեջ. «Առողջապահության նախարարության վերջին բոլոր հրամանները տնտեսվարողին առանց հնարավորություն տալու օրենքը կատարելու, հանում են մեղավոր»:

Մասնագետի խոսքով, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վերաբերյալ օրենքներն այլ ձեւով են կարգավորվում: «Այսինքն Հայաստանում ավելի խելոք ու ավելի բանիմաց գիտնականներ են աշխատում, հա՞… Թորոսյան Արսենը կարողանում է լավ տարբերել այդ վնասը, քան Ամերիկայում: Սա կոպտագույն սխալ է, ոտնահարում է սպառողների եւ տնտեսվարողների իրավունքները. այս օրենքը, կոռուպցիոն ռիսկեր, օրենքը խախտելու հնարավորություններ է առաջացնում: Բոլորի մոտ թողնում է բացասական հետեւանքներ»,- արձանագրեց Բարսեղյանը:

 

Ի դեպ, տեղեկացնենք, որ Ազգային ժողովը մարտի 9-ին, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում ներառված է եղել նաեւ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Սյունէ Համբարձումյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված