Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ԵԽ և ՖՄԿ համատեղ գործողություններին. դեսպան Խաչատրյանը անդրադարձել է մամուլի ազատության կարևորությանը
Հասարակություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ ս.թ. մարտի 21-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ Եվրոպայի Խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հետ համատեղ, կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում նվիրված ԵԽ և ՖՄԿ համատեղ գործողություններին՝ ուղղված մամուլի և լրատվամիջոցների ազատությանը։ Կլոր սեղանը նվիրված էր մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։
Ողջույնի խոսքով հանդես եկան ԵԽ-ում Հայաստանի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչները։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Խաչատրյանն իր ելույթում անդրադարձ կատարեց մամուլի ազատության կարևորությանը՝ շեշտելով, որ ներկայիս մարտահրավերներին դիմակայելու և ժողովրդավարության արժեքների ամրապնդման համար անհրաժեշտ է ապահովել լրատվամիջոցների անխափան և անվտանգ գործունեությունը և ճշգրիտ ու վստահելի տեղեկատվության հասանելիությունը։ Դեսպան Խաչատրյանը նաև կարևորեց ԵԽ-ՖՄԿ համագործակցության ընդլայնման համատեղ հռչակագիրը, որպես երկու միջազգային կազմակերպությունների արդյունավետ երկխոսության գործիք։
Բացման խոսքով հանդես եկավ ՄԻԵԴ-ի նախագահի տեղակալ, Իռլանդիան ներկայացնող դատավոր Շիոֆրա Օ՛Լիրին։ Թեմատիկ ելույթներ ներկայացրեցին ԵԽ տեղեկատվական հասարակության ստորաբաժանման ղեկավար Պատրիկ Պենինքսը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական հարցերով տնօրեն Անտուան Միշոնը և Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության գլխավոր քարտուղար Զառա Նազարյանը։ Քննարկումը վարում էր ԵԽ-ում Լրագրողների պաշտպանության բարեկամների խմբի նախագահ, Նիդերլանդների մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Բյոկերը։ Բազմաթիվ մասնակիցներ հնարավորություն ունեցան թեմային առնչվող իրենց հուզող հարցերը հղել զեկուցողներին։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար