Ժամը 15։00-16։00-ից գյուղն արդեն մեր վերահսկողության տակ չէ․ նոր մանրամասներ՝ Արցախի Փառուխ գյուղից. Tert.am
Հասարակություն
Առանց կրակոցի ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ, գյուղացիներին ասել, ասել են զենք չտեսնենք ձեռքներիդ, դուրս եկեք գյուղից սա մեր տարածքն է։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Փառուխւ նախկին գյուղապետ Արտյուշա Միքայելյանը։
Նա նշեց, որ դա տեղի է ունեցել 15։00-16։00-ի սահմաններում։
«Այդ պահից սկսած գյուղը մեր վերահսկողության տակ չէ, ով որտեղ կարողացել գնացել է, խաղաղապահներն են այս պահին բանակցում, դեռ նորություն չունենք»,-պատմեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվական շտաբը տեղեկություն էր տարածել ադրբեջանցիների առաջխաղացման մասին՝ նշելով, որ բնակիչները տարհանվել են։
Նշվել էր, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)