Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Շիրակի մարզում բացվեց հողի անալիզի լաբորատորիա

Հասարակություն

 Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  Շիրակի գյուղատնտեսական քոլեջում մարտի 25-ին բացվեց հողի անալիզի լաբորատորիա եւ քիմիայի լսարան, լաբորատորիան ու լսարանը բացվել են  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում:

Հողի անալիզի լաբորատորիան՝ քիմիայի լսարանով հանդերձ, բացի մասնաճյուղի կրթական ծրագրերին օժանդակելուց, նաեւ ծառայություններ կմատուցի մարզի ֆերմերներին եւ տեղի այլ տնտեսավարողների եւ կծառայի որպես մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնական կենտրոն։

Ողջունելով կատարված աշխատանքը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նորաբաց լաբորատորիան ոչ միայն կրթության որակի բարելավման նոր հնարավորություն է ստեղծում, այլ նաև մասնավոր ոլորտի հետ համագործակցության շատ լայն շրջանակ է բացում: «Կարծում եմ, որ այն հնարավորությունը, որ ստեղծվել է ոչ միայն ուսումնական և կրթության որակի բարելավման նոր հնարավորություններ է ստեղծում, այլ նաև մասնավոր ոլորտի հետ համագործակցության շատ լայն շրջանակ է բացում,  որն անչափ կարևոր է հատկապես նախնական միջին մասնագիտական կրթության զարգացման ոլորտում: Սա այն ոլորտն է, որտեղ մենք ունենք տնտեսության զարգացող կարիքներին արձագանքելու, գործատուների հետ սերտ աշխատելու ավելի շատ հնարավորություն: Լաբորատորիան պետք է հնարավորություն տա իրականացնել ոչ միայն ուսումնական գործընթաց ուսանողների համար և իրականացնել փորձաքննություն, այլև շատ կարևոր կլինի կարճաժամկետ ծրագրերի իրականացումը՝ գործող տնտեսությունների և գործող կազմակերպությունների աշխատակիցների որակավորման բարձրացման և կարողությունների զարգացման նպատակով: Կառավարությունը մեծ ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսական քոլեջների վերակառուցման ուղղությամբ, այս տարի կավարտենք Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի վերակառուցումը և համապատասխան գույքով հագեցումը, պետբյուջեով մեկնարկել ենք ևս 2 քոլեջի վերակառուցում այս տարի, և սա շարունակական քաղաքականություն է լինելու»,-իր խոսքում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց ֆինանսավորող կառույցներին ծրագրի իրականացման համար: «Առաջինը շնորհավորում եմ մեր ուսանողներին, քանի որ գեղեցիկ ու լավ միջավայր է ստեղծված, շնորհավորում եմ նաև շիրակցի ֆերմերներին, ովքեր այսուհետ տեղում կկարողանան իրենց հողի անալիզը կատարել: Հուսով ենք, որ այս լաբորատորիան իր ուրույն տեղը կունենա մարզի գյուղատնտեսության զարգացման համար: Լաբորատորիան գալիս է լրացնելու Ագրարային համալսարանի հուսալի գործընկերների աջակցությամբ համալսարանում ստեղծված բազմաթիվ նորարարական ենթակառույցների շարքը։ Այն շատ կարեւոր նշանակություն կունենա ոչ միայն որպես զուտ համալսարանի համակարգում գործող ուսումնահետազոտական, այլեւ առհասարակ մարզային մակարդակում ագրարային արտադրության եւ հետազոտությունների զարգացման կենտրոն։ Հողի անալիզի լաբորատորիան՝ քիմիայի լսարանով հանդերձ, բացի մասնաճյուղի կրթական ծրագրերին օժանդակելուց, նաեւ ծառայություններ կմատուցի մարզի ֆերմերներին եւ տեղի այլ տնտեսավարողների եւ կծառայի որպես մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնատվական կենտրոն»,-շնորհավորելով ներկաներին՝ նշեց Վարդան Ուռուտյանը:

«Սերմերի տնկման համար պատշաճ հողերի կարիք կա. այդ առումով կրթությունը նույնպես նման է սերմ տնկելուն»,-իր խոսքում  նշեց EU-GAIA ծրագրի ղեկավար, ԱԶԳ ներկայացուցիչ Պասկալ Բոկկերսը:

Լաբորատորիայի աշխատակիցները նախապես վերապատրաստվել են ՀԱԱՀ մայր բուհի Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում եւ լավ տիրապետում են նորագույն սարքավորումներով աշխատելու ու հաշվարկներ կատարելու մեխանիզմներին ու նրբություններին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված