Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ–ն սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Հասարակություն
Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնեցին քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշենք, որ Արեւիկ Մկրտչյանը Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել 2021թ. օգոստոսին։ Մինչեւ այդ նա աշխատել էր Կենդանաբանական այգում որպես միջազգային կապերի մասնագետ, սակայն Կենդանաբանական այգու աշխատողները դեմ էին նրա նշանակմանը։ Նրանք բողոքի ակցիա էին արել եւ հայտարարել, որ մտահոգ են այգուն սպասվող ճակատագրով։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար