Բացել են Ստեփանավանի թունելի սկզբնամասում ձնահյուսի հետևանքով փակված ճանապարհը
Հասարակություն
Երեկ, ողջ գիշեր մինչև վաղ առավոտ շարունակվել են հսակայածավալ աշխատանքների կատարումը, ինչի շնորհիվ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը բացվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված ճանապարհահատվածից հեռացրել են 8-12 մետր բարձրությամբ, 60 մետր երկրարությամբ, 7 մետր լայնությամբ ձնահյուսը։ Ճանշինականները հատուկ տեխնիկաների միջոցով նշված հատվածից հեռացրել են մի քանի տոննա ձյուն։
Ստեփանավանի, Վանաձորի համայնքապետարանները տրամադրել են 1-ական JCB տրակտոր։
Առաջին իսկ պահից հետախուզական աշխատանքներ են իրականացրել փրկարարները. Բարեբախտաբար տուժածներ չկան։
Այս պահին աշխատանքները շարունակվում են։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար