Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Ուրցաձոր համայնքում հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

Հասարակություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը ՀՀ հողային օրենսդրության պահանջների խախտման, իրավախախտումներ կատարելու վերաբերյալ հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ ստուգումներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում։ Ստուգման արդյունքում Տեսչական մարմինը  հայտնաբերել է, որ համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը տասնյակ խախտումներ է թույլ տվել՝ հողամասեր վարձակալության տալով, օտարելով, մրցույթների հաղթող ճանաչելով իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև իր ղեկավարած կառույցի աշխատակցի:

Այսպես՝

1. Համայնքի ղեկավարը 2010 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ 25 տարի ժամկետով իր կնոջը՝ Լիդա Խաչատրյանին է վարձակալության տրամադրել 359 թաղամասում գտնվող 1.0 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս՝ տարեկան վարձավճարի չափ նախատեսելով 1200 ՀՀ դրամը։ Իսկ հուլիսի 30-ին համայնքի ղեկավարը ստորագրել է համաձայնագիր առ այն, որ չի առարկում նույն հողամասից 150 քմ մակերեսի չափով «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին 10 տարի ժամկետով ենթավարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ։ Դրա հիմքով 2010թ. օգոստոսի 5-ին Լ․ Խաչատրյանի և «Օրանժ Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքվել է հողամասի ենթավարձակալության պայմանագիր՝ ընդամենը 150 քմ հողամասի վարձակալության վճարը նախատեսելով ամսական 50 հազար ՀՀ դրամ։

2.Ռ.Անդրեասյանը 2007թ. մայիսի 5-ին ձևականորեն կազմակերպել է հրապարակային սակարկություն՝ 2 անձանց մասնակցության պարագայում ընդամենը 1 աճուրդային քայլով Ուրցաձորի գյուղխորհրդի նախկին շենքը՝ 329 քմ և դրա զբաղեցրած հողամասը՝ 1820 քմ, օտարել է որդուն՝ Դավիթ Անդրեասյանին։ 2016թ. օգոստոսի 5-ին կազմակերպված 2 աճուրդներում ևս հաղթող է ճանաչել իր որդուն: Ընդ որում՝ մի դեպքում պետական գրանցում ստանալու նպատակով իբրև սահմանված մեկնարկային գինը վրիպակ որակելու համար՝ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Արարատի մարզային ստորաբաժանման ղեկավարին 26.08.2016թ. գրություն է հասցեագրել այդ մասին։

3. 2006թ. նոյեմբերի 3-ին կազմակերպվել է հրապարակային սակարկություն, ընդամենը աճուրդային 2-րդ քայլով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդի հաղթող է ճանաչել Ա. Կիրակոսյանին, որն էլ իր հերթին 2011թ. դեկտեմբերի 28-ին առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է համայնքի ղեկավարի որդուն՝ Դ․ Անդրեասյանին։ Վերջինս 2015թ. օգոստոսի 7-ի նվիրատվության պայմանագրով հողամասն օտարել է քրոջը՝ Ալվարդ Անդրեասյանին և Վյաչեսլավ Լալայանին։ Նույն ամսի 20-ին նվիրառուների կողմից գույքը ներդրվել է «Դեյվ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում։ Նույն տարվա սեպտեմբերի 18-ին համայնքի ղեկավարի կողմից տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ գազալցակայան կառուցելու նպատակով։ Գազալցակայանի կառուցումն ավարտվել է 2016թ.նոյեմբերի 7-ին։ 2018-2020 թթ. ընթացքում վերոնշյալ հողամասում և դրա սահմաններից դուրս ինքնակամ շինություններ են կառուցվել, ինչը համայնքի ղեկավար Ռ. Անդրեասյանի կողմից չի կանխվել, իսկ կառույցներին մինչև ստուգման պահը չի տրվել կարգավիճակ՝ դրանով վնաս պատճառելով համայնքային շահերին:

Համայնքի ղեկավարի կողմից ձևական հրապարակային սակարկություններ ու աճուրդներ են կազմակերպվել նաև 2017թ. սեպտեմբերի 29-ին և 2020թ. նոյեմբերի 30-ին: Առաջինում աճուրդի հաղթող է ճանաչվել համայնքապետարանի համայնքային ծառայող Պ.Վարդանյանի որդին՝ Ս. Վարդանյանը, իսկ երկրորդում ծանրաբեռնված է շինությունով հողամասն օտարվել է:

4. Պարզեցված կարգով փոխել է սեփականության իրավունքով քաղաքացի Գ.Գյուրջյանին պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ այն սահմանելով գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության։ Այնուհետ այդ հողամասի վրա իբր նոր կառուցվող գյուղատնտեսական մթերք վերամշակող չրանոցի կառուցման նպատակով տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, այնինչ շինությունն իրականում ոչ թե գյուղատնտեսական, այլ հասարակական նպատակային նշանակության է։ Այդպիսով՝ էական վնաս է պատճառվել համայնքային շահերին։

5. Համայնքի ղեկավարը սահմանված կարգով չի ապահովել տեղի ունենալիք հրապարակային սակարկության վերաբերյալ ծանուցումը և միջոցներ չի ձեռնարկել 2021թ. հոկտեմբերի 27-ին նախատեսված 13 լոտերի հրապարակային սակարկությունների վերաբերյալ հայտարարությունը ՀՀ Արարատի մարզպետարանի կայքէջում տեղադրելու ուղղությամբ։Դրա հետևանքով չի ապահովվել մեկից ավելի անձանց մասնակցությունը, և բոլոր աճուրդներին մասնակցել է ընդամենը մեկ անձ՝ չձևավորելով մեկնարկային գնից բարձր գին։

6. Համայնքի ղեկավար Ռ․Անդրեասյանը 2020-2021թթ. ընթացքում չի կասեցրել և կանխել ինքնակամ շինարարությունն ու հողամասերի զավթումները: Առաջին դեպքում համայնքի ավագանու անդամ Ա.Կիրակոսյանի կողմից կառուցվող առևտրի սրահի, ավտոտնակի և պարսպի կառուցման ավարտից հետո 2021թ. հոկտեմբերին կառույցները համայնքի ղեկավարի կողմից օրինականացվել են։ Երկրորդ դեպքում զավթված հողամասը որպես ջրային տարածք ինքնակամ օգտագործվում է Ուրցաձոր համայնքի բնակիչ Ա. Սարգսյանի կողմից։

7. Համայնքի ղեկավարը, էական վնաս պատճառելով համայնքային շահերին և անտեսելով հողամասի՝ շինությունով ծանրաբեռնված լինելը (հաստատել է որակավորված անձի չափագրումը և տեղյակ է եղել հատակագծում նշված ինքնակամ կառույցի մասին)՝ 2020թ. նոյեմբերի 30-ին աճուրդով օտարել է գյուղատնտեսական նպատակային նշանակության 400 քմ հողամասը, մինչդեռ այն կադաստրային արժեքով (մեկնարկային գին) օտարելու փոխարեն պարտավոր էր օտարումն իրականացնել ինքնակամ կառույցի օրինականացման վարույթի շրջանակներում՝ փոխելով հողամասի նպատակային նշանակությունը՝ պահպանելով նախատեսված ընթացակարգը։

Այսպես՝ ինքնակամ կառուցված հասարակական նպատակային նշանակության շինությունների օրինականացման հաշվարկը պետք է կատարվեր  ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջով՝ առ այն, որ ինքնակամ կառույցներն օրինական ճանաչվելու դեպքում` հողամասի սեփականատերը համապատասխան բյուջե պետք է մուծի վճարներ հաuարակական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով»։ Իսկ  օրինականացման վճարներն էլ պետք է հաշվարկվեին ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցներով։

Վերոգրյալից բացի, Ռ. Անդրեասյանը անտեսել է նաև ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի պահանջը և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող և ինքնակամ կառույցով զբաղեցված հողամասը օտարելիս օտարման կադաստրային արժեքը եռապատիկի փոխարեն հաշվարկել է կրկնապատիկով:

8. Համայքնի ղեկավար Ռ․Անդրեասյանը, անտեսելով ՀՀ կառավարության կողմից հաստատած կարգը և առանց մարզպետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնություններն ու եզրակացությունները ստանալու, միանձնյա վարձակալության իրավունքով 2021թ. հունիսի 10-ի պայմանագրով քաղաքացի Գ. Կարապետյանին է տրամադրել գյուղատնտեսական նպատակային նշանակության 20.1 հա ՀՀ պետական սեփականություն հանդիսացող հողամասը:

9. Համայքնի ղեկավարը չի կանխել «Շեն-Կոնցեռն» ՓԲ ընկերության (հետագայում՝ «Գոլդ Լայմ» ՓԲ ընկերություն) կողմից վարձակալությամբ ստացած հողամասի սահմաններից դուրս հատվածում, կադաստրային քարտեզով և 2014թ. օրթոֆոտոհատակագծով հաշվարկված մոտ 5480 քմ մակերեսով հողամասի՝ հանքարդյունահանման միջոցով հողազավթումը։

10. Համայնքի ղեկավարի կողմից 2018թ. հուլիսի 6-ին կազմվել և ստորագրվել է կեղծ իրավունք վերապահող փաստաթուղթ նկուղային հարկով բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքում «հողամասի առկա վիճակը» մասում ներառվել է «չկառուցապատված» բառը, մինչդեռ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տալուն նախորդող ամսում շինությունն արդեն կառուցված է եղել։

     ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմք ընդունելով հանգամանքը, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների հատկանիշներ, հայտնաբերված հանրորեն վտանգավոր արարքներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է  ՀՀ գլխավոր դատախազություն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված