Հայաստանցի վարորդներին կթույլատրվի տաքսու վարորդ աշխատել Ռուսաստանում
Ռուսաստան
Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային իրավունքները տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված գործունեություն իրականացնելիս, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հաղորդվում է ՌԴ Նախարարների կաբինետի կայքում, շաբաթ օրը կայացած հանդիպման արդյունքներով Պետդումա կներկայացվեն մի քանի օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, օտարերկրյա մասնագետների ներգրավմանը։
«Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին փոփոխություն կատարել «Ճանապարհային անվտանգության մասին» օրենքում, ըստ որի Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները կճանաչվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացնելիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)