Մարտին Գեղարքունիքի մարզի ծնունդների մեջ գերակշռել են աղջիկ երեխաները
Հասարակություն
2022 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 109 երեխա, որոնցից 46-ը տղա են, 63-ը՝ աղջիկ:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 109 ծնունդներից 14-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 19-ը՝ Սեւանի ԲԿ-ում, 42-ը՝ Մարտունու ծննդատանը, 25-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 9-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:
Նույն աղբյուրի համաձայն՝ 2021 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 156 երեխա, որտեղ դարձյալ աղջիկ երեխաների թիվը 1-ով գերակշռել է տղաների թվին։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար