Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Մենք ուզում ենք, որ Սփյուռքի ներուժի ներգրավումը մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում լինի ավելի շոշափելի. Փաշինյան

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ մենք այս ծրագիրը շարունակաբար իրականացնում ենք՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների: Նաև ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել՝ ծրագիրը կոնկրետ արդյունքներ ունի այն նպատակների իրագործման տեսակետից, որ մենք առաջադրել ենք: Իսկ տվյալ դեպքում խոսքը Սփյուռքի ներուժի ներգրավման մասին է՝ Հայաստանի պետական կառավարման համակարգ:

Ինչպես երևի արդեն գիտեք, մենք ծրագրի մասնակիցներից բարձրաստիճան պաշտոնյաներ ունենք՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարի տեղակալի և Զբոսաշրջության կոմիտեի նախագահի, ինչը ցույց է տալիս մեր մտադրությունների լրջությունը: Իհարկե, նախ արտահայտվել է ծրագրի մասնակիցների մտադրությունների լրջությունը, որին մենք համապատասխան ձևով արձագանքել ենք:

Հույս ունեմ, որ այս գործընթացը կշարունակենք, որովհետև նաև ուզում ենք, որ Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի պետական կառավարման համակարգ և մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում լինի ավելի ու ավելի շոշափելի, ավելի նյութական: Մենք ցանկանում ենք նաև, որ Սփյուռքի մեր հարգելի ներկայացուցիչները խնդիրները տեսնեն ներսից, դրանց գնահատմանը մասնակցեն և նաև կոնկրետ լուծումներ առաջարկեն, որը գուցե թե սովորական ամենօրյա հայացքը չի նկատում:

Իհարկե, կարծում եմ, որ այս գործընթացը կշարունակենք: Նաև ձեր հայացքներից եմ տեսնում, որ դուք իսկապես լուրջ եք տրամադրված, և դրա համար անկեղծ շատ ուրախ եմ, որովհետև գիտեք, որ մենք աննախադեպ մարտահրավերների առաջ ենք կանգնած, և այդ ոչ սովորական մարտահրավերների հասցեագրումն ու լուծումը պահանջում է ոչ սովորական մոտեցումներ: Հույս ունենք, որ դուք ձեզ հետ կբերեք այդ ոչ սովորական մոտեցումները և նաև մեզ կօգնեք, կհարստացնեք ձեր գիտելիքներով, հմտություններով, ընդունակություններով, և եթե արդեն իսկ արվածից ինչ-որ օգտակար բան կկարողանաք վերցնել, արձանագրել, իհարկե, դրա համար էլ մենք ուրախ կլինենք»:

Վարչապետն ընդգծել է այս ձևաչափով՝ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ծրագրերի միջոցով Սփյուռքի հետ համագործակցության կարևորությունը. «Գուցե լավ տեղեկացված չեմ, չեմ բացառում, բայց չեմ հիշում, որ Հայաստանի ղեկավարը, ղեկավարությունն այս ֆորմատով նախկինում երբևէ համագործակցություն ունեցած լինի Սփյուռքի հետ: Կարծում եմ, որ նաև այդ ինստիտուցիոնալ փոփոխության կարևոր արդյունք է՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ինքն էլ Սփյուռքի ներկայացուցիչ է, չնայած ինչպես շատերը, Սփյուռքի ներկայացուցիչ լինելուց առաջ Հայաստանի ներկայացուցիչ է եղել: Այս թեմայի առանձնահատկությունը հենց դրա համար է: Եվ մենք ուզում ենք այդ սահմանները գոյություն չունենան: Այսօրվա գլոբալ աշխարհում երբեմն էական էլ չէ աշխարհի որ կետում ես գտնվում: Հեռավորությունը ժամանակակից աշխարհում ավելի շատ հոգեբանություն է, քան տարածություն: Եվ, հետևաբար, ես ամենևին չեմ ուզում թերագնահատել տարածությունը, բայց չեմ ուզում նաև հոգեբանությունը թերագնահատել: Մենք պիտի հաղթահարենք հոգեբանությունը տարածության միջոցով և տարածությունը՝ հոգեբանության միջոցով: Կարծում եմ՝ այս ծրագիրն այս բանաձևի իրագործման կարևորագույն հարթակներից է:

Իհարկե, ես կոնկրետ դեպքերի մասին խոսեցի, բայց համոզված եմ, որ «իԳործ» ծրագրի մասնակիցները բազմաթիվ աշխատանքներ են արել տարբեր նախարարություններում, մասնակցել տարբեր օրենքների, կառավարության որոշումների, ծրագրերի մշակմանը և իրագործմանը: Ես ներողություն եմ խնդրում, որ բոլորին չեմ կարող հիմա թվարկել, բայց գիտեմ, որ իսկապես մեծ ծավալի աշխատանք է արված: Եվ հույս ունեմ, որ այս ծրագրի մասնակիցները և նախաձեռնողները, բոլորս ի վերջո գոհ կլինենք վերջնարդյունքից: Եթե նույնիսկ շատ շոշափելի արդյունքների մասին խոսելու առիթներ չունենանք այնքան ինչքան կցանկանայինք, այս շփումն, այս հաղորդակցությունն ինքնին շատ կարևոր է և օգտակար: Ես կրկին ողջունում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում այս դժվար ժամանակահատվածում ցուցաբերած պատրաստակամության համար և իմ կողմից էլ պատրաստակամություն եմ հայտնում պատասխանել, անդրադառնալ ձեր բոլոր հարցերին և, իհարկե, շարունակել համագործակցությունը»:

Ինչպես նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը, ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2020 թվականին, կարելի է համարել հաջողված: «իԳործ»-ը առաջին տարում՝ 2020 թվականին, ստացել է 800 հայտ 27 երկրից․ արդյունքում 52 սփյուռքահայ մասնագետ 19 երկրից աշխատել է 19 տարբեր գերատեսչություններում։ Առաջին փուլի շրջանավարտների մոտ 70 տոկոսը ծրագրի ավարտին Հայրենիքում մնալու որոշում է կայացրել։ Ծրագրի ավարտին նրանցից 16-ը մնացել են պետական համակարգում, որոնցից 9-ի ֆինանսավորումն իրականացվում է «Հովնանյան» հիմնադրամի միջոցով։ 2021-ին ստացվել է 350 հայտ 30 երկրից․ արդյունքում՝ 50 սփյուռքահայ մասնագետների հետ կնքվել են համագործակցության համաձայնագրեր։ Ներկայում 14 երկրներից 47 մասնագետ աշխատում է 25 տարբեր գերատեսչություններում՝ Ազգային ժողովում, նախարարություններում, կոմիտեներում, տեսչական մարմիններում և այլն։ Սփյուռքահայ մասնագետները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ ՌԴ, ԱՄՆ, Լիբանան, Բելգիա, Գերմանիա, Սիրիա, Ֆրանսիա, Կիպրոս, Շվեյցարիա և այլն:

Հանդիպման ընթացքում «իԳործ»-ի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ նման հնարավորության համար և ներկայացրել են իրենց աշխատանքը, որն իրականացնում են պետական տարբեր գերատեսչություններում:

Վարչապետը Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, Հայաստանի միջազգային համագործակցությանը, տնտեսության խթանմանը, Սփյուռքի ներուժի իրացմանը, կրթության, գիտության և ոլորտների խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ կառավարության քայլերին:

«իԳործ»-ը նպատակաուղղված է բարձագույն կրթություն ստացած, հանրային քաղաքականության ոլորտում մագիստրոսի և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ բակալավրի և նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող սփյուռքահայ մասնագետներին Հայաստանի պետական կառավարման մարնինների աշխատանքներում ընդգրկելուն, որոնց մասնագիտական և փորձագիտական հմտությունները կնպաստեն նորարարական գաղափարների, լայնածավալ հետազոտությունների իրականացմանը։ Ծրագրի նպատակներից է նաև կիրառել մասնակիցների աշխատանքային փորձը և կարողությունները ՀՀ և Արցախի պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքներում և ծրագրերում, ինչը հնարավորություն կընձեռի նպաստել մասնագիտական հայրենադարձմանը և աջակցել պետական կառավարման համակարգի բարելավման գործընթացներին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված