Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա՝ եթե այսօր զիջում ենք Արցախը, վաղը զիջելու ենք Սյունիքն ու Երևանը
Հասարակություն
Ադրբեջանի հանրապետությունը միշտ հայտարարում է, որ չկա Լեռնային Ղարաբաղ, ուզում եմ ասել՝ իրենք ճիշտ են, այլևս չկա Լեռնային Ղարաբաղ, այլ կա Արցախի հանրապետություն, կա հայկական Արցախ, որը գերկարևոր ճիգեր է գործադրում ապացուցելու համար աշխարհին, որ ինքն էլ իրավունք ունի ապրելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Կառվարության դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս ասաց 5165 շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը:
Նա նշեց, որ չի կարելի կոտրվել ընդամենը մեկ պատերազմում պարտվելով. «Հարյուրավոր ազգեր ու երկրներ կրել են հարյուրավոր պարտություններ, բայց նորից ոտքի են կանգնել և հասել շատ ավելիին, քան մինչ պատերազմն են ունեցել: Մենք էլ այսօր կրկին պետք է ոտքի կանգնենք և պայքարենք Արցախի վերստին ազատագրման, Արցախի ինքնության ճանաչման համար: Առանց Արցախ, չկա Հայաստանի անվտանգություն: Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա՝ եթե այսօր զիջում ենք Արցախը, վաղը զիջելու ենք Սյունիքն ու Երևանը»,- ասաց Կարին Տոնոյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի նաև, որ Արցախը հայի պատվի և արժանապատվության խնդիրն է:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)