Էջմիածնում նույնպես բարձրացվեց Արցախի դրոշը
Հասարակություն
Հանուն Արցախի և հանուն Հայաստանի փրկության ակցիան այսօր իրականացվել է Հայաստանի հայրաքաղաք Գյումրիում և հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում։ Այս երկու քաղաքներում նույնպես հնչել է «Հայաստա'ն, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը, և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։ Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ:
«Էջմիածնում Համազգային դիմադրության շարժման մասնակիցներին միացել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Արցախի դրոշը ծածանվում է նաև Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում, Կապանում։
Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշն ընդդիմության հանրահավաքից հետո ապրիլի 5-ին տեղադրվել է Երևանի սրտում` Ֆրանսիայի հրապարակում։
«Հայաստա'ն, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է հանրապետության մյուս մարզերում ևս։
Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով Արցախի դրոշը կտեղադրվի հանրապետության տարբեր քաղաքներում»- ասված է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար