Հայտնի է` որտեղ են մեկուսացած Մարիուպոլի «ազովցիները»
ԱշխարհՈւկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` ուկրաինական զորքերը Մարիուպոլում ամբողջությամբ բաժանված են առնվազն երկու խմբի, նրանց միջև բոլոր հաղորդակցությունները արգելափակված են։
«Մենք ինքներս տեսանք դա, երբ քայլում էինք ԴԺՀ-ի մարտիկների կողմից վերագրավված միջանցքով՝ քաղաքի կենտրոնից մինչև Գավանի քաղաքային շրջանի լողափ: Դատելով ավերածություններից՝ ազգայնականներն ամեն ինչ արեցին դա կանխելու համար»,- հայտնում է լրատվամիջոցի ներքին աղբյուրները։
«Ազով» ազգայնականների և Ուկրաինայի Զինված ուժերի խմբավորումը, որը հաստատվել է «Ազովստալ» արդյունաբերական գոտում, այժմ լիովին մեկուսացված է Մարիուպոլի նավահանգստի մի մասում և քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող որոշ բնակելի շենքերի հատվածներում։
Դա թույլ կտա ԴԺՀ-ի զորքերին և չեչենական գումարտակներին ավարտին հասցնել մի խմբի տարհանումը, այնուհետև կենտրոնացումը մյուսի վրա: