ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական զորքը սպանել է ուկրաինացի ազգայնականների հրամանատարին
ԱշխարհՌուսական հատուկ ջոկատայինները, Իզյումից 5 կմ հարավ, ոչնչացրել են ուկրաինական «Աջ սեկտորի» կամավորական կորպուսի օդիոզ առաջնորդներից Տարաս Բոբանիչին, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հայտնել է RТ ռուսական լրատվամիջոցը։
«Աջ սեկտորը» արմատական ազգայնական կազմակերպությունների ուկրաինական ասոցիացիա է, որը ճանաչվել է որպես ծայրահեղական և արգելված է Ռուսաստանում, սա Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 17.11.2014թ. որոշումն է:
2014 թվականից Բոբանիչը մասնակցել է Կիևի պատժիչ գործողությանը Դոնբասում և անձամբ տվել Դոնեցկի և Լուգանսկի հրետակոծման հրամանները։ Ազգայնականը մեղավոր է Դոնբասում հարյուրավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահվան մեջ, ընդգծել է նախարարությունը։ Բացի այդ, լիկվիդացված ազգայնականը եղել է ուկրաինական ռասայի գերազանցության տեսության գաղափարախոսը, նա ինքն է մասնակցել Ուկրաինայում ռուսախոսների սպանություններին, հավելել է ՊՆ-ն։
«Ռուսաստանի զինված ուժերը կշարունակեն որոնել և ոչնչացնել ուկրաինական նեոնացիստական կազմակերպությունների ղեկավարներին»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։