Լուգանսկի մարզի քաղաքապետը կասկածվում է ռուսական զորքերի հետ համագործակցելու մեջ
ԱշխարհՈւկրաինայի գլխավոր դատախազությունը Ռուբիժնեի` Լուգանսկի մարզի քաղաքապետ Սերգեյ Հորտիվին կասկածում է ռուս զինվորականների հետ համագործակցելու մեջ։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Ստանալով ռուս զինվորականներից Ռուբիժնեի օկուպացիոն իշխանությունը գլխավորելու առաջարկը, խախտելով Ուկրաինայի Սահմանադրության և օրենքների պահանջները, ես կամավոր համաձայնեցի դրան»,- հայտնել է գլխավոր դատախազությունը։
Օրեր առաջ Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը Ռուբիժնեի քաղաքապետին մեղադրել էր «ուկրաինացի ակտիվիստներին ռուս օկուպանտներին հանձնելու մեջ»։
Գայդայի խոսքով՝ ռուս զինծառայողներին աջակցել են չորս տեղական համայնքների ղեկավարներ, բացի Ռուբիժնեից, Ռուսաստան են մեկնել Մելովոյեի, Մարկովկայի և Ստանիցա Լուգանսկայայի ղեկավարները։