Ռուսական 21 ավիաընկերություն ներառվել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»
ԱշխարհԵվրահանձնաժողովը ռուսական 21 ավիաընկերությունների, այդ թվում՝ «Աէրոֆլոտ»-ին, «Ռոսիա»-ին, UTair-ին, ներառել է իր ավիացիոն «սև ցուցակում», որը պաշտոնապես կոչվում է «EU Air Safety List» կամ ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակ։
Այդ մասին նշված է այսօր Եվրահանձնաժողովի տարածած հատուկ հաղորդագրությունում։
«Սև ցուցակում» ներառված ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ կատարել դեպի Եվրամիության անդամ երկրների օդանավակայաններ կամ թռչել դրանց տարածքով։
Հատկանշական է, որ այս արգելքը ԵՄ-ն արդեն իսկ սահմանել էր՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթում։