Խերսոնում հուշարձաններն ավերվում են խաղաղ բնակիչների կողմից
ԱշխարհԽերսոնում ավերվել է «Փառք Ուկրաինային» հուշահամալիրը: Այս մասին հայտնում է BBC միջազգային լրատվամիջոցը իր տելեգրամյան ալիքում` վկայակոչելով «Մոստ» լրատվական կայքին։
Հուշահամալիրը կանգնեցվել է 2016 թվականին։ Եվրամիության դրոշի տակ կախված են «երկնային հարյուրյակի» մարդկանց դիմանկարները՝ 2014 թվականին Կիևի մայդանում զոհվածների, Դոնբասում զոհվածների: Այժմ այս ամենը ոչնչացվել է, ինչպես գրում է «Մոստ»-ը, «անվտանգության պաշտոնյաների տեսք ունեցող մարդիկ»։
Դատելով կադրերից՝ հուշահամալիրը ավերվել է քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից, և նրանց պատկանելությունը դեռևս հնարավոր չէ հաստատել։ Խերսոնը Ուկրաինայի միակ տարածաշրջանային կենտրոնն է, որն ամբողջությամբ գտնվում է ռուսական զորքերի վերահոսկողության տակ։