Ավստրիայի կանցլերն ասել է, որ Պուտինի հետ «ուղիղ, բաց և կոշտ» բանակցություններ է վարել
ԱշխարհԱվստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Մոսկվայում «ուղիղ, բաց եւ կոշտ» բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպումից հետո արված հայտարարության մեջ Նեհամերը նշել է, որ Պուտինի հետ քննարկումը եղել է «շատ ուղիղ, բաց եւ կոշտ»: Նա հավելել է, որ Պուտինին ուղղված իր ամենակարեւոր ուղերձը եղել է այն, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի, քանի որ «պատերազմում երկու կողմից էլ միայն պարտվողներ կան»:
Հանդիպումը տեղի է ունեցել մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում Պուտինի պաշտոնական նստավայրում։
Ավստրիական լրատվամիջոցները, այդ թվում Kronen Zeitung թերթը, հայտնել են, որ այն մոտ 90 րոպե է տեւել։