Ադրբեջանական SOCAR-ը ևս 100 տոննա վառելիք կմատակարարի Ուկրաինային
ԱշխարհԱդրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Ուկրաինային ավելի քան 100 տոննա վառելիք է նվիրաբերել։ Այս մասին հաղորդում է Report-ը՝ վկայակոչելով SOCAR Energy Ukraine ընկերությանը։
«Մենք հպարտ ենք յուրաքանչյուր բժիշկով, փրկարարով, հրշեջով, կամավորով, ով ներկայումս շուրջօրյա օգնություն է ցուցաբերում Ուկրաինայի ցանկացած կետում: Շնորհակալություն ենք հայտնում գազալցակայաններում աշխատող մեր գործընկերներին աշխատանքի և խիզախության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ SOCAR Energy Ukraine-ը շտապօգնության և հրշեջ մեքենաների համար անվճար վառելիք է տրամադրում: