Ապրիլի 12-ին Ուկրաինայում կգործի հումանիտար 9-ը միջանցք
ԱշխարհԱյսօր՝ ապրիլի 12-ի վաղ առավոտյան Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ Ուկրաինայում կգործի 9-ը միջանցք։ Այս մասին գրում է BBC միջազգային լրատվամիջոցը։
Մարիուպոլից ավտոբուսներով տարհանում չի նախատեսվում, սակայն, Վերեշչուկի խոսքով, մարդիկ կկարողանան սեփական տրանսպորտով գնալ Զապորոժիե։ Մարիուպոլն արդեն մի քանի շաբաթ շրջափակված է ռուսական զորքերի կողմից։ Քաղաքում կռիվ է, տաքություն ու սնունդ չկա։ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում ավելացել են տարհանման գնացքների թիվը։ Հենց այս ոլորտներում է սպասվում, որ ռուսական բանակն իր ամենամեծ ջանքերը կկենտրոնացնի առաջիկա շաբաթներին։