Ռուս լրագրողը վիրավորվել է Մարիուպոլում
Աշխարհ
«Առաջին ալիքը» հայտնել է Մարիուպոլում իր աշխատակցի վիրավորվելու մասին, հայտնել է BBC միջազգային լրատվամիջոցը իր տելեգրամյան ալիքում։
Նկարահանող խումբը թղթակից Իրինա Կուկսենկովայի հետ միասին աշխատել է Մարիուպոլի ծայրամասում։ «Առաջին ալիքը» հայտնել է, որ նա վիրավոր է։ Հաղորդավարուհի Ալենա Լապշինան եթերում ասել է, որ Կուկսենկովան արդեն փոխանցել է իր վերջին հաղորդումը հիվանդանոցից։
Նրա վնասվածքների բնույթը հայտնի չէ, իսկ նկարահանող խմբի մյուս երկու անդամները չեն տուժել։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է