«Նույնիսկ Բուչայի ջարդերից հետո ԵՄ որոշ երկրներ չեն կարող․․․»․ Զելենսկին կրկին բողոքում է ԵՄ-ից
ԱշխարհՎլադիմիր Զելենսկին շարունակում է ելույթ ունենալ եվրոպական երկրների խորհրդարանների առջև։ Նա այսօր տեսակապով խոսել է Լիտվայի պատգամավորների հետ Ռուսաստանից էներգակիրների վրա էմբարգո կիրառելու Եվրամիության չցանկանալու մասին։
«Եվրամիությունն արդեն քննարկում է պատերազմի համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, և դեռևս հայտնի չէ, թե արդյոք նավթը կհայտնվի պատժամիջոցների տակ: Նույնիսկ Բուչայում և այլ քաղաքներում կոտորածները տեսնելուց հետո, ԵՄ որոշ երկրներ չեն կարող որոշել, թե երբ են դա անելու։ Հարյուրավոր եվրոպական ընկերություններ և բանկեր ոչ միայն դեռ չեն հրաժարվել աշխատել ռուսական շուկայում, այլև բացահայտ արհամարհանք են ցույց տալիս՝ ի պատասխան իրենց հարկերի պատճառով Ռուսաստանի Դաշնության ռազմական մեքենայի ֆինանսավորումը դադարեցնելու պահանջներին»,- ասել է Զելենսկին։