Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են միասնական պաշտպանական տարածքի ստեղծման հարցը
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է երկու երկրների արեւմտյան սահմանների պահպանությունը եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը, հաղորդում է Интерфакс-ը։
«Մենք քննարկել ենք նաեւ միասնական պաշտպանական տարածքի ձեւավորումը եւ մեր պետությունների անվտանգության ապահովումը, վերլուծել ենք արեւմտյան սահմանների պաշտպանության միջոցները, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը, հստակեցրել ենք համատեղ զորավարժությունների ծրագրերը»,-ասել է նա Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։
Պուտինը նաեւ հայտնել է, որ Լուկաշենկոյին մանրամասն տեղեկացրել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության զարգացման եւ այդ թեմայով բանակցային գործընթացի ընթացքի մասին։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմի հետ ուղիղ երկխոսություն սկսելը հնարավոր է դարձել մեծապես Բելառուսի նախագահի անձնական ջանքերի շնորհիվ։