Քիչ առաջ Սիսիանում բարձրացվեց Արցախի դրոշը
Հասարակություն
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում քիչ առաջ Հայաստանի Հանրապետական և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների անդամների, ինչպես նաև՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ բարձրացվեց Արցախի դրոշը: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում։
Սիսիանի հրապարակում դրոշի տեղադրման արարողության ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ այսօվա խորհուրդը, ինչպես ՀՀ մյուս տարածքներում, այնպես էլ՝ Սիսիանում, Արցախի դրոշի բարձրացումն է՝ ի աջակցություն՝ Արցախի.
«Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետության, կամ պետական, զորամասային մարտական դրոշը պատվի, արժանապատվության, փառքի խորհրդանիշ է և այն անցած ճանապարհի, որ միասնական տարել ենք մեր ողջ պատմության ընթացքում ու հասել հաղթանակների»,-ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններն առավոտյան բոյկոտեցին քառօրյա հերթական նիստերը և առկա անվտանգային խնդիրներով պայմանավորված նախընտրեցին այս օրերին մեկնել Արցախ և սահմանամերձ այլ մարզեր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)