Փոխհրաձգություն է տեղի ունեցել տաջիկ և ղրղզ սահմանապահների միջև
ԱշխարհՓոխհրաձգություն է տեղի ունեցել Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանապահների միջև: Ըստ ղրղզական կողմի՝ միջադեպը տեղի է ունեցել Սելկանի շրջանում։ Տաջիկ սահմանապահները 20 մետր խորությամբ մտել են Ղրղզստանի տարածք։
Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ իր կողմից ոչ ոք չի տուժել, սակայն մեկ տաջիկ սահմանապահ է տուժել։ Այժմ սահմանին իրավիճակը կայուն է, բանակցություններ են ընթանում։
Նշենք, որ երկու երկրների սահմանին պարբերաբար հակամարտություններ են տեղի ունենում: Վերջին խոշոր սրացումը տեղի ունեցավ հունվարին: