Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Նոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ) «Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» Իրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ) Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան Դատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ) Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա Զոհրաբյան ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում 

Լոռու մարզում մասշտաբային գործողություններն են կատարվել ապօրինի պահվող զենք զինամթերք, թմրամիջոցներ հայտնաբերելու ուղղությամբ

Հասարակություն

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժիններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց ստորաբաժանման կողմից սպասարկվող վարչական տարածքներում բնակվող բազմաթիվ անձինք իրենց բնակության վայրերում, բնակարանին կից օժանդակ շինություններում և իրենց կողմից շահագործվող ավտոմեքենաներում  պահում ու կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում թմրամիջոց, պահում և օգտագործում են:

 ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ նշված տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում 2022թ. ապրիլի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի, 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հարուցված քրեկան գործով դատարանի որոշման հիման վրա լայնածավալ, միաժամանակյա խուզարկություններ են կատարվել 27 անձանց պատկանող՝ Երևան, Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Ախթալա, Օձուն, Փամբակ, Շնող համայնքներում գտնվող բնակարաններում, բնակության վայրերում, դրանց կից օժանդակ շինություններում, շահագործվող ավտոմեքենաներում:

Համակարգված մեծածավալ գործողության արդյունքում նրանցից 8-ի պարագայում հայտնաբերվել են «Բայկալ» տեսակի հրացան՝ լիցքավորված 5 փամփուշտով, «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգ, «ԱԿՍ» տեասակի ակոսափող հրազեն, սպորտայի ատրճանակ, «ՏՕԶ-63» մոդելի հրացան, տարբեր տրամաչափի և զենքերի հարյուրավոր փամփուշտներ, 6 փամփուշտատուփ, սառը զենքեր և այլն: Բացի այդ, հայտնաբերվել են նաև «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ դեղահաբեր, 5.3 կգ քաշով կանեփ:

Միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված զենքերի, դրանց ձեռբերման և պահման օրինականությունը պարզելու ուղությամբ:

Առաջին հերթին կանխարգելիչ նպատակներով իրականացնող նմանատիպ միջոցները մարզում կրում են պարբերական բնույթ։ Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի զենք զինամթերք, թմրամիջոցներ պահելու, իրացնելու համար անձանց քրեական հետապնդման ենթարկելու հարցը լուծելու, քրեածին վարքագծով աչքի ընկնող կամ դրանց հետ առնչություն ունեցող անձանց  կողմից հրազենի օգտագործմամբ հանցագործությունների կատարումը բացառելու ուղղությամբ: Ելնելով օպերատիվ իրավիճակից՝ մարզի դատախազության կողմից ոստիկանությանը տրվում են համապատասխան հանձնարարություններ: 

Ավելի վաղ՝ 2022թ. փետրվարին, մեկ այլ քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված համակարգված, արագ և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի տարբեր բնակավայրերում ևս կատարվել էր նման մասշտաբային գործողություն՝ թվով 42 անձանց բնակարանների խուզարկությունների արդյունքում հայտանբերվել էին մեծաքանակ զենքեր, ռազմամթերք, թմրամիջոցներ։ 

«Քաղաքացիներին կրկին կոչ ենք անում քրեական պատասխանատվության չենթարկվելու համար ապօրինի զենք-զինամթերքը, այդպիսիք ունենալու դեպքում անհապաղ հանձնել Ոստիկանությանը»,-ասված է հաղորդագրությունում: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը ԵՄ-ին մեղադրել է կիբերհարձակումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջԹրամփ․ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարինԼուլա դա Սիլվա․ Բրազիլիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողություններըՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ լարվածության սրման կապակցությամբՉեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցըԾեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառովՃապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառովԴավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով. Սուրեն Սուրենյանց Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալԿրասնոդարի օդանավակայանը վերականգնել է ինքնաթիռների ընդունումն ու բացթողումըՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանGuardian. Ուկրաինացիները բողոքում են Լեհաստանում նվաստացուցիչ վերաբերմունքիցՆերկայացվել են ընտանիքների բնակապահովման և ժողովրդագրական զարգացման նոր նախաձեռնություններըԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՆոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» ԱՀԿ. Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալներըՀարավային Կորեան ցանկանում է նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքըԻրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)Samsung-ը պահպանել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնների ապրանքանիշի դիրքըԿազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է դուրս բերել Starlink-ի ևս 29 արբանյակՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել ՄարմարաշենումԴատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ)Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա ԶոհրաբյանԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքիցԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ իրանական նավերի. Դոնալդ ԹրամփԹրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասինՎրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾՊատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է միջազգային հեղինակավոր գիտաժողովումՎրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Հայաստանում կմշակվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ ոլորտային քաղաքականությունները տվյալահեն դարձնելու նպատակով․ ԿԳՄՍ նախարարությունՎալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորածԼավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով Վարչական դատարանը չի ընդունել «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը՝ ընդդեմ կառավարությանՀիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար աջակցություն կտրամադրվիՈւկրաինան ռազմական դրությունը կերկարաձգի ևս 90 օրով Զախարովան հեգնել է Կայա Կալլասի հայտարարությունը ռուսական ձկան մասին
Ամենադիտված