Մարին Լը Պենը խոստացել է դուրս բերել Ֆրանսիան ՆԱՏՕ-ից
ԱշխարհՖրանսիայի նախագահի թեկնածու, ծայրահեղ աջ «Հանրահավաք ազգային» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս կգա ՆԱՏՕ-ի միասնական հրամանատարությունից։ Այս մասին նա ասել է իր արտաքին քաղաքական ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե ես ընտրվեմ նախագահ, ես կլքեմ ՆԱՏՕ-ի միասնական հրամանատարությունը, բայց ես չեմ հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների փոխադարձ պաշտպանության մասին հոդված 5-ից»,- Լե Պենի խոսքը մեջբերում է РИА Новости-ն։
Լը Պենի խոսքով՝ ինքը ֆրանսիական զորքերը չի փոխանցի ոչ դաշինքի միասնական հրամանատարությանը, ոչ էլ ապագա եվրոպական հրամանատարությանը։