Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտությունում կպահպանի հավասարակշռված դիրքորոշում
Աշխարհ
«Թուրքիան կշարունակի հավասարակշռված դիրքորոշում պահպանել ուկրաինական պատերազմի ֆոնին և կշարունակի ջանքերը՝ այս երկրում խաղաղություն հաստատելու համար»,- այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։
Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի իրականացնել համապարփակ նախաձեռնություններ՝ ուղղված խաղաղության, կայունության, անվտանգության և արդարության հաստատմանը։
Մեկնաբանելով միջազգային ասպարեզում տիրող իրավիճակը՝ Քալինը զգուշացրել է, որ «փոխադարձ սխալները, ուժերի նոր հավասարակշռության որոնումը և հօգուտ սեփական շահերի կարճաժամկետ կարգավորումները միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնեն մեծ ռազմավարական կորուստների և հումանիտար ողբերգությունների»։
Նրա խոսքով՝ աշխարհը թեւակոխել է նոր սառը պատերազմի դարաշրջան, որի հետեւանքները կտեւի տասնամյակներ։
«Նոր բալանսներ կսահմանվեն բոլոր ոլորտներում՝ պարենային եւ էներգետիկ անվտանգությունից մինչեւ աշխարհաքաղաքական դինամիկա եւ տարածաշրջանային դաշինքներ», - ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար