Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին «Պետք չէ Ռուսաստանի հետ թշնամանալ»․ Լևոն Քոչարյան Ավինյանը հաստատել է․ Աջափնյակի մետրոյի ծրագրի ցանկում ռուսական ընկերություններ կան Զախարովան խոսել է Ուկրաինայում անօրինական փոխպատվաստման մասին Գևորգ Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ համագործակցության հնարավորությունները Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է. նախարար Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքները կսկսեն հյուսիսից. Բայրամով Արցախի խորհրդարանի նախկին նախագահը ուղերձ է հղել Բաքվի բանտից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստին ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում Բայրամովը հայտարարել է՝ շուտով կհանդիպի Միրզոյանի հետ 

Պետությունը կսուբսիդավորի բնակարանների էներգոարդյունավետ վերանորոգման վարկերի տոկոսադրույքները

Հասարակություն

Կառավարությունը կիրականացնի բնակարանների և բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանների և բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի միջոցների տոկոսադրույքները։ Կառավարության ապրիլի 15-ի հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

«Պետք է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում առկա է շուրջ 870 հազար բնակելի միավոր, որից 450 հազար բնակարան և 420 հազար բնակելի տուն։ Բնակֆոնդի հիմնական մասը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին և սեփականաշնորհման գործընթացից ի վեր դրանց զգալի մասում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։

Բնակֆոնդի նշված հատվածում իրականացրած չեն նաև էներգոարդյունավետության միջոցառումներ, ինչի արդյունքում տնային տնտեսությունները չեն կարողանում բավարար չափով ջեռուցել իրենց բնակարանները և այդ տնտեսությունների կեսից ավելին կարող է համարվել էներգետիկ աղքատ»,- ասաց Արմեն Ղուլարյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով՝ այս խնդրին զուգահեռ 2020-2022 թվականների ընթացքում պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, 44-օրյա պատերազմով, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությունից բխող սահմանափակումներով արձանագրվում է քաղաքաշինության բնագավառի աշխատուժի սահմանափակ արտահոսք կամ որոշակի ներհոսք։

«Այս հանգամանքի հետևանքով շինարարական շուկան ներկայումս գտնվում է վերադասավորման փուլում և անհրաժեշտություն է առաջանում ոլորտի մասնագետների համար ստեղծել աշխատանքի կանխատեսելի դաշտ»,- հավելեց Ղուլարյանը։

Հաշվի առնելով նշված հանգամանքները և հիմք ընդունելով հարցի վերաբերյալ վարչապետի հանձնարարականը՝ մշակվել է սույն նախագիծը։ Նախագծով առաջարկվում է իրականացնել բնակարանների և անհատական բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիր։

«Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունը նախատեսվում է ցուցաբերել բնակարանի կամ բնակելի տան էներգոարդյունավետ վերանորոգման վարկերի տարեկան տոկոսադրույքների ամբողջական կամ մասնակի սուբսիդավորման միջոցով։ Ծրագրով դիտարկվում են գոյություն ունեցող բազմաբնակարան շենքի բնակարանը կամ բնակելի տունը, բացառությամբ չորրորդ կարգի վնասվածություն ունեցող բնակարանների և բնակելի տների։ Էներգոարդյունավետ է համարվում այն վերանորոգումը, որի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքից էներոգոարդյունավետության բարձրացման միջոցառումներին են ուղղվում բնակարանների համար առնվազն 20 տոկոսը և բնակելի տների դեպքում 30 տոկոսը, մասնավորապես, էներգիայի այլընտրանքային աղբյուրների էներգոարդյունավետ շինանյութերի, էներգոխնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերում, տեղադրում և փոխարինում, իսկ անհատական բնակելի տան դեպքում նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացում»,- նշեց Ղուլարյանը։

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում վարկի տարեկան տոկոսադրույքի ֆինանսավորման համար հիմք ընդունել հետևյալ հիմնական ցուցանիշները․վարկի սահմանաչափը կազմում է՝ բազմաբնակարան շենքի բնակարանների համար ոչ ավել քան 7 միլիոն դրամ, անհատական բնակելի տների համար ոչ ավել քան 10 միլիոն դրամ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշեց, որ վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով ոչ ավել քան 14 տոկոս տոկոսադրույքով, առավելագույնը 7 տարի կամ 84 ամիս ժամկետով։

«Պետության կողմից ծրագրի շահառուների համար վերանորոգման վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է հետևյալ հաշվարկով․ առաջինը՝ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 0 տոկոս տոկոսադրույքով։ Երկրորդ՝ սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում շահառուներին վարկը կտրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով։ Երրորդ՝ սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայերում շահառուներին վարկը կտրամադրվի 3 տոկոս տոկոսադրույքով։ Չորրորդ՝ Երևան քաղաքում այն կկազմի 5 տոկոս։ Մեկ բնակարանի կամ բնակելի տան համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի ֆինանսավորում»,- ասաց Ղուլարյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշեց, որ ծրագրի հաստատումից հետո մինչև 2022 թվականի մայիսի 20-ը կմշակվի ծրագրի իրականացման կարգ, որով կսահմանվեն ծրագրի պայմանները, այդ թվում՝ էներգոարդյունավետության միջոցառումների մասով ընթացակարգերը, ծրագրի շահառուներին ներկայացվող պահանջները, ծրագրի մշակման և հաշվետվողականության վերաբերող պահանջները։

«Ծրագիրը կմեկնարկի դրա իրականացման կարգը կառավարության կողմից հաստատելուց և ուժի մեջ մտնելուց հետո, և աջակցության տրամադրումը կտարածվի այդ կարգը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը տրամադրվելիք վարկերի վրա։ Ծրագրի մշտադիտարկումն իրականացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ հիմք ընդունելով ծրագրի իրականացման ընթացքի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները»,- եզրափակեց Ղուլարյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Apple-ն այսօր կարող է ներկայացնել իր առաջին ծալվող iPhone-ը․ ինչ է հայտնի նորույթի մասինԳիտնականները պարզել են՝ ինչպես չորացրած բանջարեղենը սննդային արժեքով գրեթե հավասարեցնել թարմինՄերցն ու Վայդելը Բունդեսթագում կոշտ բանավեճի են բռնվել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով«Գուցե ես շուն եմ, բայց տեր չունեմ»․ Իսպանիայի վարչապետԱդրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացինՈւկրաինան փորձել է «Նեպտուն» հեռահար հրթիռով հարվածել Ռուսաստանին«Պետք չէ Ռուսաստանի հետ թշնամանալ»․ Լևոն ՔոչարյանԱվինյանը հաստատել է․ Աջափնյակի մետրոյի ծրագրի ցանկում ռուսական ընկերություններ կանԶախարովան խոսել է Ուկրաինայում անօրինական փոխպատվաստման մասինԼադոգա լճի հատակին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների չորս ավտոմեքենա է հայտնաբերվելՀունգարիան պարտվել է սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցով դատական վեճումԳևորգ Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ համագործակցության հնարավորություններըՌուսաստանում հայտնել են՝ ինչպես են պատրաստվում Ուկրաինան կտրել ՆԱՏՕ-ի զենքի մատակարարումներիցՍպիտակ տունը Թրամփին ներկայացրել է «The Legend of Zelda» խաղաշարքի հերոսի կերպարովԴա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է. նախարար Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահՌադայում հայտարարել են Ուկրաինայի «անխուսափելի պարտության» վտանգի մասինՀայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքները կսկսեն հյուսիսից. ԲայրամովԶախարովան հիշել է Զելենսկու մանկության սիրելի խաղալիքըԱրցախի խորհրդարանի նախկին նախագահը ուղերձ է հղել Բաքվի բանտիցԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստին ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնումՄերցը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում խոշոր աղետից «միայն պատահականությամբ» են խուսափելԲայրամովը հայտարարել է՝ շուտով կհանդիպի Միրզոյանի հետՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի ցուցադրության հնարավորությունըԶելենսկու մանկության սիրելի «խաղալիքը» մսաղացն էր. ԶախարովաԻսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS»-ի բենզալցակայանի մեջ․ կա վիրավոր «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է աշնանային զեղչային արշավի մեկնարկի մասին․ առաջարկը գործում է բոլոր ուղղությունների համարԳուտերեշը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Հարավային Լիբանանում իր գործողություններըՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆների քարտերի տրամադրումըՍամվել Կարապետյանին ՔՊ ղեկավարի նկարած քրգործով մինչև հիմա պահում են կալանքի տակ. Նարեկ ԿարապետյանՎարկ ստանալն ավելի է դժվարացել․ բանկերը մերժում են դիմումների գրեթե 78%-ը. ՌԴՇարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը Հայաստանում քննարկվում է զինվորական ողջույնի նոր կարգի ներդրումը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան. Lenta.ruԼավրովը ելույթ կունենա սեպտեմբերի 15-ին Ուկրաինային նվիրված կլոր սեղանի ժամանակԵվրոպայում գազի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 950 դոլարըՀենրիխ Մխիթարյանը պատմական ռեկորդի շեմին էԻրանն հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի օգտագործած ռազմաբազային և 10 նավի՝ Հորմուզի նեղուցի մոտ․ ReutersԳերմանիայում ՀՀ քաղաքացիների համար արտահերթ անձնագրավորման գրանցում է սկսվելԳուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ը կարող է աշխարհը տանել դեպի առողջ ապագաԻրավապահները պետք է պարզաբանեն՝ ինչպե՞ս կարողացան Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը հակառակ գործելՌուսաստանը Եգիպտոսում ցուցադրել է մինչ այժմ անհայտ զինատեսակ․ TWZՀ1-ի «Հայլուրն» երբ ավարտվում է, աղքատության մասին իրականությանն ես բախվում, տվյալներն էլ են փաստումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 9-ինՆեպալում զոհերի թիվը հասել է 1367-իՆոր մանրամասներ՝ դպրոցների տնօրենների կաշառքի գործի վերաբերյալ Միամտություն է կարծել, թե Ռուսաստանին կարելի է կոտրել. Զախարովա ՊԵԿ-ից խիստ հիշեցում տնտեսավարողներին․ անկանխիկ վճարումները չսահմանափակել Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով գործը դատարան է ուղարկվումՎրաստանը կարծում է, որ 2025 թվականի հեղաշրջման փորձը հաստատվել է ԵՄ-ի կողմից
Ամենադիտված