Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

«Հայաստանը արցախցիներին թշնամու դեմ թողնում է մեն-մենակ. ցեղասպանության վտանգ կա»

Հասարակություն

Մարդ, որը 2 տարի շարունակ ասում էր՝ Արցախը Հայաստանն է և վերջ, հիմա եկել Աժ ամբիոնից ինքնախոստովանություն է անում, ներողություն խնդրում և, ըստ էության, իր ամբողջ թիմով պատրաստակամություն է հայտնում Արցախի կարգավիճակը քննարկել Ադրբեջանի կազմում. սա ամենաանթույլատրելին է, որը կարող է պատահել Հայաստանի հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը համոզված է, որ որևէ ներողություն ոչ մի արցախցի չի ընդունելու, որովհետև ցանկացած նման կարգավիճակի քննարկում նշանակում է, որ Հայաստանը Արցախը ադրբեջանցիների դեմ թողնում է մեն-մենակ. «Ըստ էության՝ Արցախը թողնում է ցեղասպանության վտանգի առաջ. սա պետք է արձանագրենք և ամեն կերպ թույլ չտանք, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանին հաջողվի որևէ փաստաթուղթ ստորագրել, ըստ որի կկարողանա Արցախի հայկական լինելը կասկածի տակ դնել»,- ասաց Թագուհի Թովմասյանը հավելելով՝ ներքաղաքական վիճակը Հայաստանում շարունակվում է ալեկոծված մնալ:

Անդրադառնալով երեկվա Արցախի ԱԺ-ի հայտարարությանը՝ նա ասաց՝ դա այն մասին էր, թե ինչ են ակնկալում ՀՀ-ի քաղաքական ուժերից և ԱԺ-ից: Նա նշեց, որ նրանք պետք է աչալուրջ լինեն այդ խոսքերին և գնան առաջ:

Խոսելով խորհրդարանական ընդդիմադիրների առաջիկա պլաններից՝ պատգամավորը նշեց. «Առաջիկայում ընդդիմադիրները ով ինչ հնարավորություն և ռեսուրս ունի, գեներացնելու է, որպեսզի մեր երկրում քաղաքական լայնածավալ պրոցեսներ սկսվեն, քանի որ անհնար է ուղղակի այսօրվա իրավիճակը հանդուրժել: Հայաստանի քաղաքացիները պետք է արթնանան խորը քնից և հասկանան, որ եթե այսօր մենք Արցախը թողնում ենք բախտի քմահաճույքին և արցախցուն թողնում ենք ադրբեջանցիների հետ մեն-մենակ, նշանակում է, որ արցախցիներին ցեղասպանելուց հետո հաջորդը լինելու է Հայաստանի բնակչությունը. հավանաբար կսկսեն Սյունիքից: Մեզ չպետք է վախեցնեն նոր պատերազմ, դրա համար գոյություն ունի դիվանագիտություն և ճկունություն, որպեսզի մենք չդառնանք 21-րդ դարի զոհաբերվող մատաղացուները»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե ինչ նկատի ուներ, երբ ասաց քաղաքական լայնածավալ պրոցեսներ պետք է սկսվեն երկրում, արդյո՞ք նկատի ուներ բողոքի ակցիաներ, անհնազանդության ցույցեր, գործադուլ, Թագուհի Թովմասյանն ասաց, որ դեռ չի կարող ասել՝ ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել, քանի որ պետք է լինի հավաքական որոշում:

Հարցին, արդյո՞ք ընդդիմությունը պետք է վայր դնի իր մանդատները այդ կերպ շահելով հասարակության նախկին վստահությունը, մեր զրուցակիցն ասաց, որ դրանք վայր դնելով որևէ էական բան չի փոխվի. «Առաջինը ես եմ պատրաստակամություն հայտնել խմբով մանդատները վայր դնելու, բայց, ցավոք սրտի, մանդատները վայր դնելով, Ազգային ժողովը չի լուծարվում և հետևաբար ուղղակի ընդդիմությունը զրկվելու է խորհրդարանի ամբիոնից, բայց խորհրդարանը մնալու է և աշխատելու է այնպես, ինչպես այս երկու օրերին աշխատեց: Մանդատ դնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի գնա, բայց, իհարկե, ցանկացած պահի մենք կարող ենք քննարկել և դրանք վայր դնել՝ ստեղծելով միայն քաղաքական ճգնաժամ, ոչ ավելին. պետք է ամեն ինչ անենք Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ և թուրքամետ ծրագրերը տապալելու համար»,- եզրափակեց նա: 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված