Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է. նախարար Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքները կսկսեն հյուսիսից. Բայրամով Արցախի խորհրդարանի նախկին նախագահը ուղերձ է հղել Բաքվի բանտից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստին ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում Բայրամովը հայտարարել է՝ շուտով կհանդիպի Միրզոյանի հետ Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի ցուցադրության հնարավորությունը Իսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS»-ի բենզալցակայանի մեջ․ կա վիրավոր ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆների քարտերի տրամադրումը Սամվել Կարապետյանին ՔՊ ղեկավարի նկարած քրգործով մինչև հիմա պահում են կալանքի տակ. Նարեկ Կարապետյան Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը Հենրիխ Մխիթարյանը պատմական ռեկորդի շեմին է 

Օրը դիմավորում ենք շատ վառ երանգներով. այս ֆոնին հիշենք 44-օրյա պատերազմում նահատակված ոստիկաններին

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Գյումրիում այցելել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկա է գտնվել Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը:

Վերջինիս ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և այլք:

Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և նշել.

«Հարգելի ծառայողներ,

Ղեկավար անձնակազմ,

Ոստիկանության հարգելի պետ,

Կառավարության հարգելի անդամներ,

Գործադիր իշխանության ներկայացուցիչներ,

Ազգային ժողովի պատգամավորներ,

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգելի դիվանագետներ,

Հարգելի գործընկերներ,

Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով: Ուզում եմ գոհունակությունս արտահայտել, որ 2022 թվականի Ոստիկանության օրը նշում ենք ահա այսպիսի նորամուծությամբ, երբ Շիրակի և Լոռու մարզերում իրենց աշխատանքն է սկսում Պարեկային ոստիկանությունը: Սա նոր և թարմ շունչ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար, որը պիտի նոր մակարդակի բարձրացնի մեր աշխատանքի որակը:

Բայց ուզում եմ նաև ընդգծել, երբ մենք անընդհատ շեշտում ենք նոր, թարմ ուժերի ներգրավումը ոստիկանական համակարգ, դա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ թերագնահատում ենք այն ծառայությունը, որ մինչև օրս Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացրել է: Պարեկային ոստիկանությունը, կարծում եմ, այս համախմբման շատ կարևոր օրինակ է, երբ Ոստիկանության փորձառու ուժերը համախմբվում են, միավորվում նոր մարդկանց հետ, ովքեր նախկինում երբեք Ոստիկանությունում չեն ծառայել: Այդպիսով հիմք է դրվում նոր հարաբերությունների, որը հարիր է այն ժողովրդավարական մակարդակին, որն այսօր արձանագրում է Հայաստանի Հանրապետությունը:

Ցանկանում եմ ընդգծել` մեր նպատակն ու տեսլականը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հարգի ոստիկանին, որովհետև ոստիկանին հարգել` նշանակում է հարգել օրենքը: Հայաստանի Հանրապետության ոստիկանը պետք է հարգի քաղաքացուն, որովհետև քաղաքացուն հարգել` նշանակում է հարգել իրավունքը: Բայց օրենքի և իրավունքի այս համախումբն իրավակարգն է, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը և իրավական պետության ձևավորումը: Եվ ուզում եմ, որ մենք չթերագնահատենք այս բարեփոխումը, որ տեղի է ունենում:

Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Պարեկային ծառայության այն ծառայողներին, ովքեր 2021 թվականի հուլիսից իրենց ծառայությունն են սկսել մայրաքաղաքում և այս ընթացքում աներկբա ձևով վաստակել են քաղաքացիների հարգանքը: Եվ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ոստիկանության, պայմանական ասած, հին ծառայողներին, ովքեր իրենց փորձը, գիտելիքը, նվիրվածությունը փոխանցել են, փոխանցում են և կփոխանցեն պարեկային ծառայությանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր մասնակցություն են բերում այս չափազանց կարևոր, անկյունաքարային բարեփոխումներին՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին, Վարչապետի աշխատակազմին, մեր միջազգային գործընկերներին՝ ընդգծելով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր իրենց դերակատարումն են ցուցաբերում և ամեն ջանք գործադրում, որպեսզի այս բարեփոխումները մենք պարբերաբար հասցնենք կատարելության, որովհետև, եկեք խոստովանենք, որ հենց առաջին փուլից ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, բայց հատկապես այդ դժվարությունների պայմաններում շատ կարևոր է, որ մենք արձանագրում ենք առաջ գնալու մեր կամքը, առաջ գնալու մեր ունակությունը, բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը:

Հարգելի ներկաներ, 

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրը` Պարեկային ոստիկանության մեկնարկով Շիրակի և Լոռվա մարզերում: Օրը տոնական է, և շատ վառ երանգներով ենք մենք այսօր Ոստիկանության օրը դիմավորում: Եվ այս ֆոնին, հատկապես, ես ուզում եմ, որ մենք հիշենք և մեր հարգանքի տուրքը մատուցենք բոլոր այն ոստիկաններին, ովքեր նահատակվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում, ովքեր նահատակվել են Ղարաբաղյան առաջին պատերազմում և այս ընթացքում Հայրենիքի ու իրավակարգի պաշտպանության դիրքերում ամուր կանգնած լինելով: Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջին ստորաբաժանումները հենց ոստիկանական ստորաբաժանումներ էին, որոնց հենքի վրա հետագայում ձևավորվեց Հայոց բանակը: Եվ ուրեմն առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր բոլոր նահատակների հիշատակը՝ ընդգծելով այսօր ոստիկանության ծառայողներին»:

Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո վարչապետը դիմելով պարեկային ծառայողներին` նշել է. «Այսօր դուք առաջին անգամ պաշտոնապես իրականացնելու եք ձեր ծառայությունը, և ես ուզում եմ, որ ձեր ծառայության և Ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օրինապահ քաղաքացին իրեն զգա վստահ, ապահով, անվտանգ, հարգված, գնահատված, իսկ օրենքի հետ խնդիր ունեցող քաղաքացին իմանա, որ իր խախտումն անարձագանք չի մնալու: Եվ դա ոչ թե քմահաճույք է, այլ հանրության իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և պահպանելու անհրաժեշտ գործողություն:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ոստիկանության օրվա առիթով և բարի երթ մաղթում Շիրակի մարզի պարեկային ոստիկանությանը»:

Կառավարության ղեկավարն այնուհետև մասնագիտական տոնի կապակցությամբ պետական պարգևներ է հանձնել Ոստիկանության մի խումբ ծառայողների: Մասնավորապես՝ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Երախտագիության մեդալով է պարգևատրվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության մայոր Դավիթ Օհանյանը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության մայոր Երվանդ Նիկոյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արմեն Ավետի Ղազարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Բաղդասար Աբրահամյանը, Ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Գրիգոր Շահինյանը:

Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է պարեկային մեքենաների տեխնիկական հնարավորություններն ու հագեցվածությունը։

Վարչապետը եղել է նաև Շիրակի մարզի նորաստեղծ օպերատիվ կառավարման կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու տեխնիկական հագեցվածությանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է. նախարար Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահՌադայում հայտարարել են Ուկրաինայի «անխուսափելի պարտության» վտանգի մասինՀայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքները կսկսեն հյուսիսից. ԲայրամովԶախարովան հիշել է Զելենսկու մանկության սիրելի խաղալիքըԱրցախի խորհրդարանի նախկին նախագահը ուղերձ է հղել Բաքվի բանտիցԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստին ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնումՄերցը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում խոշոր աղետից «միայն պատահականությամբ» են խուսափելԲայրամովը հայտարարել է՝ շուտով կհանդիպի Միրզոյանի հետՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի ցուցադրության հնարավորությունըԶելենսկու մանկության սիրելի «խաղալիքը» մսաղացն էր. ԶախարովաԻսակովի պողոտայում «Opel»-ը մխրճվել է «CPS»-ի բենզալցակայանի մեջ․ կա վիրավոր «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է աշնանային զեղչային արշավի մեկնարկի մասին․ առաջարկը գործում է բոլոր ուղղությունների համարԳուտերեշը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Հարավային Լիբանանում իր գործողություններըՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆների քարտերի տրամադրումըՍամվել Կարապետյանին ՔՊ ղեկավարի նկարած քրգործով մինչև հիմա պահում են կալանքի տակ. Նարեկ ԿարապետյանՎարկ ստանալն ավելի է դժվարացել․ բանկերը մերժում են դիմումների գրեթե 78%-ը. ՌԴՇարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը Հայաստանում քննարկվում է զինվորական ողջույնի նոր կարգի ներդրումը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան. Lenta.ruԼավրովը ելույթ կունենա սեպտեմբերի 15-ին Ուկրաինային նվիրված կլոր սեղանի ժամանակԵվրոպայում գազի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 950 դոլարըՀենրիխ Մխիթարյանը պատմական ռեկորդի շեմին էԻրանն հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի օգտագործած ռազմաբազային և 10 նավի՝ Հորմուզի նեղուցի մոտ․ ReutersԳերմանիայում ՀՀ քաղաքացիների համար արտահերթ անձնագրավորման գրանցում է սկսվելԳուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ը կարող է աշխարհը տանել դեպի առողջ ապագաԻրավապահները պետք է պարզաբանեն՝ ինչպե՞ս կարողացան Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը հակառակ գործելՌուսաստանը Եգիպտոսում ցուցադրել է մինչ այժմ անհայտ զինատեսակ․ TWZՀ1-ի «Հայլուրն» երբ ավարտվում է, աղքատության մասին իրականությանն ես բախվում, տվյալներն էլ են փաստումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 9-ինՆեպալում զոհերի թիվը հասել է 1367-իՆոր մանրամասներ՝ դպրոցների տնօրենների կաշառքի գործի վերաբերյալ Միամտություն է կարծել, թե Ռուսաստանին կարելի է կոտրել. Զախարովա ՊԵԿ-ից խիստ հիշեցում տնտեսավարողներին․ անկանխիկ վճարումները չսահմանափակել Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով գործը դատարան է ուղարկվումՎրաստանը կարծում է, որ 2025 թվականի հեղաշրջման փորձը հաստատվել է ԵՄ-ի կողմիցՄինչեւ 22:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ատոմակայանը Հայաստանի սեփականությունն է. ԱԷԿ-ի տնօրենը` Ադրբեջանից հնչեցրած մտահոգությունների մասին Կուբայի նախագահ. Հանրապետությունը երբեք չի դառնա որևէ կայսրության գաղութ Խոշոր ավտովթար՝ Աբովյանի կամրջի մոտ․ կան վիրավորներDagbladet. Նորվեգիայի իշխանությունները թաքցրել են Զելենսկու այցը ՕսլոԵրևան քաղաքի բյուջեից շուրջ 11 միլիոն դրամ կհատկացվի Հանրային հեռուստաընկրությանը Պակիստանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի դեմ ագրեսիային արձագանքելու իր պատրաստակամության մասինՌԴ-ից կոշտ պայման՝ Հայաստանին․ Զատուլինի աղմկահարույց հայտարարությունը Ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նովոռոսիյսկին․ կան զոհերՀՀ ատոմային էլեկտրակայանը նախատեսվում է կանգնեցնել 55 օրով․ գլխավոր տնօրենՈսկու գինը նվազել է․ ինչ է կատարվում թանկարժեք մետաղների շուկայում Իսրայելը փակում է Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՈՒՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստSNN. Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին Արաղչի․ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեն փոխի իրավիճակը
Ամենադիտված