Հայտնի է 6-ամյա աղջկա մահվան պատճառը. նոր մանրամասներ
Հասարակություն
Ինչպես հայտնել էինք, ապրիլի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»-ից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի:
Կատարվածի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Վարձելյանի հետ, որն ասաց երեխային ընդունելու պահից հնարավոր ամեն ինչ արել են, անգամ կարողացել են վերակագնել երեխայի սրտի բաբախը.
«Ծայրահեղ ծանր վիճակում է եղել: Արհեստական շնչառության սարք է միացվել, պատրաստել էինք սանավիացիան, ու անում ենք հնարավորինս ամեն ինչ, սակայն 3-4 ժամ անց սրտի կանգ է գրանցվել: Երեխայի կյանքը փրկելու 1 տոկոս շանս կար, ցավոք՝ սիրտը կանգ առավ»,- նշեց տնօրենը:
Ըստ վերջինիս՝ նախնական վարկածն այն է, որ եղել է շմոլ գազից թունավորում:
Նշենք, որ նախնական տեղեկություններով մայրը երեխային լողացնելիս վատ է զգացել, դուրս է եկել: Որոշ ժամանակ անց պապիկն է մտել լոգարան, տեսել է աղջնակի հետ ամեն ինչ նորմալ է, լողանում է: Այնուհետ հայրն է գնացել լոգարան ու հայտնաբերել երեխային՝ անգիտակից վիճակում, նշված է հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար