Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

ՄԻՊ-ը Եղեռնի 107-րդ տարելիցին ընդառաջ ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրածների պատմություններ

Հասարակություն

Հայոց Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցին ընդառաջ ներկայացնում ենք Ցեղասպանությունը վերապրածների պատմություններ, որոնք ուղղակի վկայություններ են հայի նկատմամբ էթնիկ ու կրոնական հիմքով թուրքական ատելության ծայրահեղ դրսևորումների մասին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ցեղասպանությունը վերապրած Հարություն Ալբոյաջյանի վկայությունը թուրքական որբանոցում` թուրքացվելու նպատակով հայտնվելու, «ձեռքի շնորհքով» փող վաստակելու և հրաշքով ազատվելու մասին.

«Ինձ ու ինձ նման անչափահաս երեխաներին հավաքեցին տարին Ջեմալ փաշայի թուրքական որբանոցը` թուրքացրին: Հինգ հարյուր երեսունհինգ էր ազգանունս, իսկ անունս Շյուքրի էր: Հայ ընկերս ալ Էնվեր դարձավ: Մեզ սյունեթ ըրին: Կային շատեր, որոնք թուրքերեն չէին գիտեր, շաբաթներով չէին խոսեր, որ չիմանան, որ հայ են: Չավուշները եթե իմանային, ֆալախա կքաշեին, քսան-երեսուն-հիսուն գավազան ոտքերուն տակը կզարնեին կամ ժամերով արևին նայել կուտային: Մեզ աղոթել կուտային, երեք անգամ պիտի կրկնեինք` «Փադիշահը չօ՜ք եաշա» (Կեցցե՛ թագավորը – թուրք.): Մեզի կհագցնեին թուրքական հագուստ` սպիտակ անթարի, վրան սև ջյուբբե: Ունեինք մյուդուր, մի քանի խոջախանումներ: Ջեմալ փաշան հրամայած էր մեզի լավ նայել: Քանի որ ան շատ կգնահատեր հայերու խելքը և շնորհքը ու հույս ուներ, որ եթե հաղթեր, հազարներով թուրքացած հայ երեխաները պիտի ապագային ազնվացնեն իր ժողովուրդը, մենք պիտի իր ապագա հենարանը դառնայինք: Այդ նպատակով Ջեմալ փաշան Պոլսից ուսուցիչներ, բժիշկներ բերել տվեց, քանի որ մեր որբերի մեծ մասը ցինկայով հիվանդացավ ու մեռավ: Ես շատ նվազ, փոքր երեխա էի:

Մեր որբանոցը Բեյրութեն մոտ յոթ մղոն դեպի Կիլիկիա էր: Ջյունի հսկա լեռան ստորոտին էր տեղադրված և կտարածվեր մինչև Անթուրայի շենքը, որը ֆրանսական կիսանկախ վիճակ ուներ, անոր համար ֆրանսացիները, անգլիացիներն ու գերմանացիները իրենց կոլեջներն ունեին առանձին-առանձին, բայց արդեն ամեն մեկը քաշված էր:

Մեր թուրքական որբանոցին մեջ քիչ ուտելիք կուտային: Մեր մեծ տղաները` ղարավանաջիները, կբաժնեին ճաշը: Օր մը ադ ղարավանաջիներից մեկը` կյուրինցի հայ տղա մը, ճաշարան մտնելու ժամանակս ինձ տեսավ, բռնեց թևս ու թուրքերենով ըսավ. – Շյուքրի՛, ինձ մի հատ գոտի կշինե՞ս:
Մտածեցի, որ ղարավանաջի է, ինքն ալ ինձի կօգնե, մի քիչ ճաշ ավելի կտա:

Մեր որբանոցի շենքը ֆրանսական կոլեջ էր առաջ, ֆրանսացիները քաշվել էին պատերազմը սկսելեն վերջ: Կողքը վանքեր կային, մեջը արձաններ, մոմիաներ, թավիշի կտորներ և այլն: Ադ կյուրինցի տղան այդ կտորներից բերեց, որ գոտի շինել տա ինձի` մեջը գրպաններով, որ փող պահի, քանի որ փոքրիկ հացիկները նա ծախում էր արաբներին և փող ուներ: Մի օր գիշերը մտածեցի բարձրանամ շենքի կտուրը, ֆրանսացիներից մնացած բաներ մը կըլլա, չէ՞ որ հայրս դարբին էր եղել, ես էլ շնորհքով իրեն էի քաշել երևի:

Գնացի տանիք, հոն գտա պողպատյա թել: Գործիքներ չունեի, գործիքներս քարեր էին` ո՛չ ասեղ կար, ո՛չ մի բան: Մի կտոր թել կտրեցի, քսեցի քարին, ծայրը սրվեց: Մտածեցի` ծայրը քարերով տափակացնեմ, ծեծեմ, հետո ծալեմ, որ ապակիի կտորով ծալածի վրա քսեմ: Տեսա` ծակը գոյացավ, փոս եղավ: Փնտրեցի, գտա կոտրված գրչածայր մը. պինդ էր ու սուր ծայրով. դրանով ծակ բացեցի: Ասեղս եղավ: Արդեն կարելի էր կարել: Բայց թել չկար: Մտածեցի կտորները քանդել, թելը ոլորել: Աղբանոցը քրքրեցի, կաշիի պես մուշամբա մը գտա: Ադ կյուրինցի տղային գոտին շինեցի` մեջը գրպաններով: Շատ հավնեցավ: Արդեն ուրիշ տղաներ ալ ուզեցին` իրենց համար ալ գոտի շինեմ: Քիչ-քիչ փող կշահեի ադ ձևով:

Օր մը Ջեմալ փաշան եկավ որբանոցը, տեսնելու, թե իր թրքացած հայ որբերը ի՞նչ վիճակի մեջ են: Ղուրբան բայրամի՞ օրն էր, թե՞ ռամազանն էր, չեմ հիշում: Այդ օրերուն մեզի լավ ճաշ կուտային, մեջը միսով: Մի անգամ, երբ Ջեմալ փաշան եկավ, կանչեցին ինձ.

– Բեշ յուզ օթուզ բեշ, հինգ հարյուր երեսունհինգ-Շյուքրին դու՞ն չես:

Ըսի. – Ես եմ:

Ընկերներս բռնեցին ինձի տարին շքախմբին մոտ: Ջեմալ փաշան ինձ հարցրեց. – Օղլու՜մ, Շյուքրի, ի՞նչ ունիս շինած:

Ես մի գզրոց ունեի ձեռքով շինված և գոտի մը ցույց տվեցի:

Ասեց. – Ի՞նչ գործիքներով ես շինել:

Ըսի. – Գործիք չկա, չունեմ:

Ջեմալ փաշան զարմացավ: Ափսոսանքով ըսավ. – Գյունա՜հ դըր, դիկատ էդէն, բու հյունէրլի չօջուք դըր (Ափսո՜ս է, ուշադիր եղեք, սա շնորհքով երեխա է – թուրք.):

Մի օր առավոտ արթնացանք առանց զանգը հնչելու, դռները չբացվեցին: Հետո մենք բացինք, իջանք ցած, տեսանք, որ ոչ մի թուրքական պահակ ու զինվոր չկա, մեր պաշտոնյաներեն, մյուդուրներեն, ուսուցիչներեն ո՛չ ոք չկա: Զանգը հնչեցնող չկա, որ ճաշարան գնանք: Մեր մեծ թուրքացած հայ որբերը` չավուշները, հարձակվել են քյուրդ Սիլոյի վրա ու ծեծում են: Սիլոն ալ գոմեշի պես բղավում է. հազիվ մի կերպ ազատվելով, իրեն գցեց մոտի անտառը: Սա այն Սիլոն էր, որ միշտ Խորենին ասել էր. «Իննսունինը հայ եմ սպանել, հիմա քեզ ալ որ սպանեմ, կըլլա հարյուր»: Ահա աս ադ քյուրդ սրիկա Սիլոն էր, որին հայ մեծ որբերը աղվոր դաս մը տվեցին` իրենց ազատ զգալով, քանի որ թուրք պաշտոնյաներից ոչ ոք չկար, որովհետև լսել էին, որ Բեյրութը պիտի հանձնվի:

Քանի որ մեր որբանոցը զինվորական որբանոց էր, հատուկ օրենքներ ունեինք: Ամեն դասարան պիտի իր սեղանի շուրջ կանգներ, բայց ո՛չ չավուշ կար, ո՛չ օնբաշի, ո՛չ բաշչավուշ: Բոլորս կանգնած սպասում ենք, սեղանի վրա էլ հաց չկա: Եկավ մեր Ըրզա բեյը` դեղագործը: Ան աստիճանավոր հազարապետ բժիշկ էր, որին երեք հայ որբեր օգնում էին (Արիֆը և ուրիշներ): Ահա մեր այդ բժիշկը եկավ, սեղանների արանքով գնու՜մ, գալի՜ս է: Հրաման տվավ` նստեցե՛ք: Բոլորս նստանք: Նա շարունակում էր մտածկոտ գնալ-գալ: Եկավ, մոտեցավ մեր սեղանի չավուշ Էնվերին, որը հայ էր, բայց` թլփատված, ըսավ.

– Օղլու՛մ Էնվէր, սէնին էրէմէնի իսմին նէ՞ իդի (Էնվե՛ր, տղաս, քո հայկական անունդ ի՞նչ էր – թուրք.):

– Թորո՜ս իդի, էֆէնդիմ (Թորո՜ս էր, պարո՜ն), – ըսավ տղան բարևի կանգնելով:

Հետո գնաց մյուս դասարանի չավուշին. – Օղլում Ջեմալ, սէնին էրմէնի իսմին նէ՞ իդի (Ջեմա՜լ, տղաս, քո հայկական անունն ի՞նչ էր):

– Վարդա՜ն իդի, էֆէնդիմ (Վարդա՜ն էր, պարոն):

Մյուսին եկավ հարցուց: Բոլոր բաշչավուշները ոտքի վրա են և իրենց հայկական անունները ըսին: Մեկ րոպե լռություն տիրեց: Բոլորս սպասում ենք…
Ասաց.

– Բու գյունդէն սօնրա հէփինիզ դէ գէնէ էրմէնիսինիզ (Այս օրվանից հետո բոլորդ նորից հայ եք), – ու ծանր տրամադրությամբ շարունակեց, – ինչպես տեսնում եք, այսօր մերոնցից ոչ ոք չկա. կազմը բացակա է: Եթե ուզենայի, ես ալ ներկա չէի ըլլա, կերթայի անոնց հետ, բայց ես որոշեցի` չգնալ, ձեզ չթողնել: Կարող է պատահի, մի քիչ հետո գան, իմ ձեռքին քելեփչե դրած տանին ինձի և գերի վերցնեն: Բայց ես մնացի` ձեզ չթողեցի: Խնդրում եմ ձեր մոտ եղած քյուրդերուն չնեղեք, մինչև հիմա ինչպես որ հաշտ ու խաղաղ ապրել եք իրար հետ, այդպես ալ եղեք միշտ: Ես կարող էի հոս չըլլալ: Դուք ալ կրնայիք չըլլալ…:

Ինքը չշարունակեց, բայց հետո մենք իմացանք, որ իրեն առաջարկել են որպես դեղագործ-բժիշկ, վերջին ընթրիքին բոլորիս ճաշի մեջ թույն լցնել, բայց ինքը չի կատարել այդ հանձնարարությունը:

Եվ իսկապես արաբ Շերիֆի կողմեն եկան, ձեռնակապեցին ու տարին: Մենք բոլորս տխուր էինք ու լուռ: Երբ դուրս էին տանում, միայն ասաց.

– Ափսո՛ս, որ իմ ըրած լավություններն Աստված դեմս չհանեց, իմ մի հատիկ տղային` Նեջատլիին կուրացրեց, իսկ ձեզ ես իմ զավակներին տեղը դրած էի…»

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված