Հենրիխ Մխիթարյանը պատմական ռեկորդի շեմին է Գերմանիայում ՀՀ քաղաքացիների համար արտահերթ անձնագրավորման գրանցում է սկսվել Իրավապահները պետք է պարզաբանեն՝ ինչպե՞ս կարողացան Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը հակառակ գործել Հ1-ի «Հայլուրն» երբ ավարտվում է, աղքատության մասին իրականությանն ես բախվում, տվյալներն էլ են փաստում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 9-ին Նոր մանրամասներ՝ դպրոցների տնօրենների կաշառքի գործի վերաբերյալ Միամտություն է կարծել, թե Ռուսաստանին կարելի է կոտրել. Զախարովա ՊԵԿ-ից խիստ հիշեցում տնտեսավարողներին․ անկանխիկ վճարումները չսահմանափակել Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով գործը դատարան է ուղարկվում Մինչեւ 22:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ատոմակայանը Հայաստանի սեփականությունն է. ԱԷԿ-ի տնօրենը` Ադրբեջանից հնչեցրած մտահոգությունների մասին Խոշոր ավտովթար՝ Աբովյանի կամրջի մոտ․ կան վիրավորներ 

Հայ ժողովրդին ցանկանում ենք փայլուն ապագա, ՀՀ-ին՝ խաղաղություն. Սիրիայի խորհրդարանականները այցելեցին Ծիծեռնակաբերդ

Հասարակություն

Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավորները այսօր՝ ապրիլի 24-ին, այցելեցին Հայոց Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Սիրիայի Ժողովրդական խորհրդի պատգամավոր շեյխ Տալալ Ալ-Խալիլը, որը նաև Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ է, «Արմենպրես»-ին հայտնեց, որ իրենք եկել Հայաստան մասնակցելու Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, քանի որ հայերն ու սիրիացիները բարեկամ ժողովուրդներ են, որոնց միավորում է անցյալի դարավոր պատմությունը:

«Եկել ենք, որպեսզի հայ ազգի հետ միասին կիսենք այդ մեծ վիշտը և նշենք Հայոց ցեղասպանության տարելիցը: Հայ ազգին ցանկանում ենք հաջողություն և փայլուն ապագա, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղություն», - նշեց սիրիացի պատգամավորը:

Սիրիական պատվիրակության կազմում էր նաև Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանը: Սիրիահայ գործիչը խոսեց ամբողջ արաբական աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարների մասին՝ նկատի ունենալով այն փաստը, որ առայժմ արաբական երկրներից միայն Լիբանանը և Սիրիան են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Սիրիայի պարագայում ինքը վկան է այն ամենի, ինչ եղավ հայերի հետ: Ուրեմն իր խոստովանելը եղավ գործով խոսքից առաջ: Լիբանանի պարագայում Սիրիայի մասն է եղել եւ այժմ էլ իրար հետ սերտորեն կապված են: Մնացած արաբական երկրները պիտի խոստովանեն, երբ ավելի լավ ձևով ներկայացնենք իրենց մեր հարցը, և նրանք ավելի լավ իմանան հայերի իրավունքների մասին, որ շուրջ 1 մլն 700 հազար կամ նույնիսկ մեկուկեսից երկու միլիոն հայ Թուրքիայի զոհը դարձան, եւ ցեղասպանության ճանաչելը օգտակար կդառնա, որպեսզի երկրորդ անգամ չկրկնվեն այսպիսի մարդասպանությունները կամ ցեղասպանությունները: Ուրեմն մենք պիտի կարողանանք պաշտպանել ամբողջ մարդկությունը այդ վտանգից և ոճրից եւ ոչ միայն մեր զոհերի իրավունքը դարձնենք», -հաղորդեց Լյուսի Իսկանյանը:

Պատգամավոր Յասեր Ալ-Սալաման իր հերթին շեշտեց, որ իրենք մշտապես բարձրացնում են Հայոց ցեղասպանության ավելի լայն ճանաչման հարցը ե՛ւ կառավարության, ե՛ւ ժողովրդի մակարդակով:

«Մենք ընդունել եւ ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը եւ մինչև օրս էլ հաստատուն կանգնած ենք մնում մեր դիրքերում, շարունակում ենք աջակցել մեր ընդունած դիրքորոշմանը: Եւ զարմանալի չէ, որ Թուրքիայի կողմից այդպիսի գործողություններ են իրականացվել, քանի որ մենք ինքներս ականատես ենք եղել Թուրքիայի միջնորդությամբ տարբեր ահաբեկչական տարրերի ներգրավմանը և մեր երկիր ներխուժելուն, ինչը խիստ դատապարտելի է», - նշեց Սիրիայի խորհրդարանի պատգամավորը:

Սիրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով: 2020 թ. փետրվարի 13-ին Սիրիայի Ժողովրդական խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևը՝ շեշտելով, որ սիրիացի ժողովուրդը դարձել է այդ ոճրի ականատեսը, երբ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին թուրք-օսմանցիների հրամանով տեղի ունեցավ 1,5 մլն հայերի կանխամտածված ցեղասպանությունը: Դրանից հինգ տարի առաջ՝ 2015 թ. մարտի 17-ին, Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստ էր գումարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում քննարկվում է զինվորական ողջույնի նոր կարգի ներդրումը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան. Lenta.ruԼավրովը ելույթ կունենա սեպտեմբերի 15-ին Ուկրաինային նվիրված կլոր սեղանի ժամանակԵվրոպայում գազի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 950 դոլարըՀենրիխ Մխիթարյանը պատմական ռեկորդի շեմին էԻրանն հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի օգտագործած ռազմաբազային և 10 նավի՝ Հորմուզի նեղուցի մոտ․ ReutersԳերմանիայում ՀՀ քաղաքացիների համար արտահերթ անձնագրավորման գրանցում է սկսվելԳուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ը կարող է աշխարհը տանել դեպի առողջ ապագաԻրավապահները պետք է պարզաբանեն՝ ինչպե՞ս կարողացան Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը հակառակ գործելՌուսաստանը Եգիպտոսում ցուցադրել է մինչ այժմ անհայտ զինատեսակ․ TWZՀ1-ի «Հայլուրն» երբ ավարտվում է, աղքատության մասին իրականությանն ես բախվում, տվյալներն էլ են փաստումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 9-ինՆեպալում զոհերի թիվը հասել է 1367-իՆոր մանրամասներ՝ դպրոցների տնօրենների կաշառքի գործի վերաբերյալ Միամտություն է կարծել, թե Ռուսաստանին կարելի է կոտրել. Զախարովա ՊԵԿ-ից խիստ հիշեցում տնտեսավարողներին․ անկանխիկ վճարումները չսահմանափակել Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով գործը դատարան է ուղարկվումՎրաստանը կարծում է, որ 2025 թվականի հեղաշրջման փորձը հաստատվել է ԵՄ-ի կողմիցՄինչեւ 22:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ատոմակայանը Հայաստանի սեփականությունն է. ԱԷԿ-ի տնօրենը` Ադրբեջանից հնչեցրած մտահոգությունների մասին Կուբայի նախագահ. Հանրապետությունը երբեք չի դառնա որևէ կայսրության գաղութ Խոշոր ավտովթար՝ Աբովյանի կամրջի մոտ․ կան վիրավորներDagbladet. Նորվեգիայի իշխանությունները թաքցրել են Զելենսկու այցը ՕսլոԵրևան քաղաքի բյուջեից շուրջ 11 միլիոն դրամ կհատկացվի Հանրային հեռուստաընկրությանը Պակիստանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի դեմ ագրեսիային արձագանքելու իր պատրաստակամության մասինՌԴ-ից կոշտ պայման՝ Հայաստանին․ Զատուլինի աղմկահարույց հայտարարությունը Ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նովոռոսիյսկին․ կան զոհերՀՀ ատոմային էլեկտրակայանը նախատեսվում է կանգնեցնել 55 օրով․ գլխավոր տնօրենՈսկու գինը նվազել է․ ինչ է կատարվում թանկարժեք մետաղների շուկայում Իսրայելը փակում է Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՈՒՂԻՂ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստSNN. Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին Արաղչի․ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեն փոխի իրավիճակըՌուբիո. ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի Իրանի տանկերներին՝ ի պատասխան իր նավերի դեմ իրականացվող հարձակումների Սեպտեմբերի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԽուլիգանություն կատարած 33-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)Երևանում՝ ջրատար խողովակում, տղամարդու մարմին է հայտնաբերվելԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի Խարգ կղզու և Ջասկի մոտակայքում գտնվող թիրախներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել. ադրբեջանագետԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական 5 նավթատարԿալանավորումներ Գեղարքունիքի մարզի վարչության պետի և տնօրենների կաշառքի գործով Սպասվում է առանց տեղումների եղանակ«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան ԱբրահամյանՄարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ Փաշինյան (տեսանյութ)«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ) «Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն
Ամենադիտված