Ոստիկանները Զովունիում դարանակալել ու գողությունից րոպեներ անց բռնել են կասկածվողներին
Հասարակություն
Ոստիկանության Նաիրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Լոռու մարզի երկու բնակիչ Զովունիի մի կիսակառույց շինությունից գողություն են անում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ապրիլի լույս 25-ի գիշերը նույն բաժանմունքի ծառայողները Զովունիում դարանակալել, իսկ կասկածվողների «ԲՄՎ» մակնիշի մեքենան նկատելուց հետո հետապնդել ու կանգնեցրել են մեքենան: Լոռեցի տղամարդիկ, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին:
Մեքենայում գողոն կար։ Պարզվել է, որ նրանք Զովունի գյուղից և Երևանի Դավիթաշեն թաղամասից շինարարական հենակներ են գողացել:
Բերման ենթարկված տղամարդիկ տվել են խոստովանական բացատրություն:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանություն մեջ։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին