Տեղեկություն կա՝ նիկոլահպատակ քրեաօլիգարխներն իրենց ավազակախմբերին ոստիկանական հագուստ են բաժանում․ Մկրտչյան
Հասարակություն
Մենք երթը սկսում ենք մարդկանց մի թվաքանակով, ավարտում՝ բազմահազարանոց երթով։ Սա վկայում է այն մասին, որ ստացել են այդ վստահությունը, որ սրանց վռնդենք իշխանությունից։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Մենք պետք է ունենանք հայրենանվեր և ոչ թե ազդադավ իշխանություն։ Սրանց հաշված օրեր են մնացել, բայց և մեր հայրենակիցներին կոչ եմ անում զգոն լինել։ Սրանք ամեն ստորության պատրաստ են։ Տեղեկություն կա արդեն, որ նիկոլահպատակ քրեաօլիգարխներն իրենց ավազակախմբերին ոստիկանական հագուստ են բաժանում, որ սադրանքներ հրահրեն, հետո էլ քաղաքացիներին բերման ենթարկեն ու ծեծեն»,-ասաց պատգամավորը։
Այսօր ԱԺ-ի դիմաց ուլտրաձայնային նռնակներ տեղադրելու պատճառը, ըստ պատգամավորի, իշխանության վախն է։
«Նռնակները, մարտի մեկի սցենարը, քաղաքացիական պատերազմ հրահրելը Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է և իշխանությունը պահելու միակ միջոցը։ Նա իր ամբողջ գործունեության ընթացքում քաղաքացիական բախումների է տարել մեր հասարակությանը։ Այնպես է արել, որ հայը հայի արյուն թափի։ Հետո էլ կազմակերպեց, որ թուրքը հազարավոր հայերի արյուն թափի»,-եզրափակեց պատգամավորը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ