Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն Սիմոնյան Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը Մեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակ Հայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան 70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն Սիմոնյան Միլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետ Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք Իսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին Հրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն Սիմոնյան 

Եթե հրաշք լինի, որն անպայման պիտի լինի, և ես էս երեխուն գրկած մտնեմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Վարդանս կվերածնվի... Դավիթ Ամալյան

Բլոգոսֆերա

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որի որդին եւս զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում,  գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. 

«Տպավորություններս բավականին շատ են ու հետաքրքրությամբ' գունեղ, ևրոպայի, իմ և ընկերներիս համերգային շրջայցից, որի ավարտին մնաց մի քանի օր, բայց կուզեմ ձեզ հետ կիսվել մի շատ հուզիչ պատմությունով, որն իր ենթատեքստային ասելիքով, առավել ևս հիմա անհրաժեշտ ա։

Նախ չգիտեմ, թե ինչ անվանեմ հենց էս օրերին երկրում չլինելըս, ինչից սիրտս արդեն պայթում ա, ճակատագրի հեգնանք, թե ինչ-որ ուրիշ մի բան, բայց ասեմ, որ շրջայցի ժամանակ հանդիպածս 11 համայնքները իրենց գունաջերմով տարբեր էին և մեկը մեկից պայծառ, մի գուցե սա սուբիեկտիվ կարծիք է, որովհետև ես նաև խոսում եմ հանդիսատեսի մասին, բայց ես շնորհակալ եմ բոլորին ինձ և ընկերներիս էդքան շատ էմոցիա ու ապրումներ փոխանցելու համար...
Եթե սկսեմ շնորհակալություններս անունավորել, ամբողջ գրառումը չի հերիքի), թեպետ չեմ կարող չնշել գլխավոր մեղավորին' գրեթե ընտանիքիս անդամ դարձած Մարինա Հովհաննիսյանին, ով ինձ, էս դեպքում համոզելը մի քիչ մեղմա ասված, երևի, թե ստիպեց, որ նստեմ ինքնաթիռ, և առայսօր գտնվեմ այստեղ։
Ինչևէ անցնեմ պատմությանս...
Դեռ մի քանի ամիս առաջ ևրոպայից , ավելի ստույգ Գերմանիայից (կոնկրետ քաղաքը չեմ հիշում) մի շատ հուզիչ զանգ ստացա, զանգողը էդտեղ ապրող մի երիտասարդ տղա էր, Կարո անունով, ինձ խնդրեց, որ բացեմ հեռախոսի էկրանը, որպեսզի ինձ ինչ-որ կարևոր բան ցույց տա և ասի, բացեցի տեսա մի կարգին տղա, ձեռքերին էլ երկու երևի, թե մի քանի ամսական լուսավոր երեխեք ու իրար շատ նման։

Առաջին մեր զրույցը սկսվեց «բանավեճով» որովհետև Կարոն որոշեց ինձ դիմել «պարոն»- ով, հետո իմ հաղթանակով ավարտվելուց հետո Կարոս շատ հուզված ասեց. _ Դավիթ ջան էս իմ զույգ տղերքն են, որոնցից մեկը Մոնթեն ա, մյուսը Վարդանը, քո Վարդանը Դուշմանի անվանակիցն էր, իմը արդեն Իր անվանակիցն ա...
Հիմա ինձ թվում ա, թե կարիք չկա նկարագրելու էդ պահին իմ հոգեվիճակը. և էդ հուզիչ ջերմությամբ էլ մի քիչ, կարճ, բայց շատ խորը զրույցից հետո ես ու Կարոն իրար էկրանային հրաժեշտ տվեցինք։

Երեք օր առաջ Գերմանիայի Աշաֆենբուրգ քաղաքում պիտի հանդես գայինք, եկեղեցու դահլիճում, ի դեպ ասեմ, որ շատ տպավորված եմ էդ հրաշք համայնքից, որովհետև էս համայնքը շատ նման էր երբևէ ֆիլմերի մեջ իմ տեսած հրեաների համայնքներին (լավ իմաստով). չկար կուսակցական, կամ կրոնական տարանջատումներ ու միասնական էին... Մինչ համերգը տեղեկացա, որ դրսում ինձ մարդ ա սպասում, շտապեցի դուրս կարծելով որևէ ընկերոջ, կամ բարեկամի անակնկալ հայտնվելուն, թեպետ հետո դրանք էլ եղան, բայց էդ ժամանակ Կարոն դուրս եկավ դիմացս' ձեռքերին էդ երկու արդեն իմ տեսածից հետո մի քիչ մեծացած, կապուտաչյա, լուսավոր ու ղոչ տղեքը։ Էդ երեքի հետ ողջագուրվելուց հետո, Կարոն իմ գիրկը դրեց Վարդանին, ով աննկարագրելի խորությամբ և յուրահատուկ ժպիտով սկսեց ուսումնասիրել ինձ, մենք շատ արագ ընկերացանք, իսկ Վարդանի ծնողները ասում էին, որ ի տարբերություն Մոնթեյի, ինքը շատ հազվադեպ ա ժպտում, միշտ մտքերի մեջ, ինչ-որ մի կետի նայելով, և հիմա հակառակն էր, Մոնթեն խոժոռ ու նենց մի տղավարի հայացքով նայում էր ախպորը գրկած ինձ, իսկ ախպերը շարունակում էր աչքերիս մեջ ժպտալ...
Կարծում եմ հիմա էլ կարիք չկա նկարագրել իմ ապրումները, բայց քանի, որ սա գրառում ա, ոչ թե պատմվածք, մոտենամ ասելիքիս։

Համերգն ավարտվեց շատ հուզիչ, ուժեղ, սիրառատ և իմաստուն էդ տաք հանդիսատեսի շնորհիվ, ի դեպ բոլոր համերգներն էդպես անցան, և բոլորի լավ անցնելու առաջին և կարևոր պատճառը մեր հրաշք հանդիսատեսն էր.
Էս երեխեքը գրեթե առանց աչք թերթելու իմ դիմացը նստած էին, էլի Մոնթեն հոնքերը կիտած, իսկ Վարդանը ժպիտով...

Համերգի ավարտից հոտո Կարոն երեխեքի հետ ինձ մոտեցավ ու ես արդեն կարոտած գրկեցի Վարդանին, մենք եկեղեցու խորանում եինք կանգնած և մի տեսակ ակտուալ համարեցի Վարդանի քավորության համարձակ առաջարկ անել Կարոյին, եթե իրենք, որոշած, կամ ավանդական քավոր չունեն, Կարոն լռեց, ինձ թվաց առաջարկս դուրը չեկավ, բայց հետո ընդհատեց իր լռությունն ու ասեց Դավիթ ջան ինքը պիտի ՇՈւՇԻԻ ՂԱԶԱՉԵՑՈՑ եկեղեցում կնքվի...

Բավական երկար քարացած լռելուց հետո ես հասկացա, որ, եթե հրաշք լինի, որն անպայման պիտի լինի, և ես էս երեխուն գրկած մտնեմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Վարդանս կվերածնվի...

Հիմա անկեղծ ասած էս պահին, գրելիս իմ աչքերն էլ մի քիչ թրջվեցին, որովհետև դեռ հեռվում եմ, Փարիզում, դեռ մի համերգ մնացել ա, Փարիզի Ալֆոռվիլ քաղաքում, բայց ասեմ, որ մարտական տրամադրված եմ վերադառնում հրապարակ դուրս եկած ընկերներիս միանալու նպատակով, որպեսզի իրականանա Շուշին հետ բերելու առաջին քայլը, պետությունը վերականգնվի, հակապետական բանջարաբոստանային կուլտուրաները հեռանան էն ղեկից, որին չեն տիրապետում...
Ավարտս սկզբից հասարակ էր, բայց անհրաժեշտ...»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումըԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումԽախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցըTRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՌուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համարAfD-ն դեմ է Taurus հրթիռների մատակարարմանը ՈւկրաինայինԿիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՆոյեմբերի 7-ին Փարիզում կարող է ցույցի դուրս գալ մինչև 60,000 մարդԱրբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույցՈւկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինըԵմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավորԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄԶապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՀռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է
Ամենադիտված