TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետ Պաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Կիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Արբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույց Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը Եմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավոր Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ Զապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Հայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանը Հայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կա 

Հայաստանին չի ներկայացվել փաստաթուղթ, որ ՀՀ-ում կան ակլավներ, Ադրբեջանում անկլավների մասին կան հիմնավորումներ․ Մարուքյան

Քաղաքական

Հայկական կողմը ի սկզբանե հայտարարել է, որ պատրաստ է դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի շրջանակներում աշխատել, սակայն կա մի կարևոր հանգամանք՝ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունը հենված չէ որևէ իրավական փաստաթղթի վրա, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալավ Խալաֆովի հայտարարությանը, որ Տավուշի մարզի յոթ գյուղ, ինչպես նաև Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը սահմանազատման ժամանակ պետք է վերադարձվի Ադրբեջանին։

«Ես կարող եմ հաստակ ասել, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետությանը չի ներկայացվել ՀՀ տարածքում գտնվող որևէ անկլավի վերաբերյալ որևէ իրավական հիմնավորում, որևէ իրավական փաստաթուղթ։ Տարատեսակ քարտեզներ են հրապարակվել ․․․ որևէ քարտեզ իրավական հիմնավորում չի համարվում առ այն, թե ում տարածքում ինչն է գտնվում պատկանող մյուս կողմի։ Որովհետև ցանկացած քարտեզի հիմքում պետք է լինի իրավական փաստաթուղթ, թե ինչպես է այդ քարտեզը գծվել»,– ասել է նա՝ հավելելով, որ երբ գործընթացը սկսվի, կողմերը պետք է միմյանց ներկայացնեն պահանջների իրավական հենք, քանզի եթե իրավական հենք չկա, ուրեմն չկա պահանջ։

«Հայկական կողմը բնականաբար պատասխանել է փոխարտգործնախարարին, որ Հայաստանի ձեռքի տակ չկա որևէ փաստաթուղթ, որ մեր տարածքում կան ակլավներ։ Մինչդեռ Ադրբեջանում եղած անկլավների վերաբերյալ կան իրավական հիմնավորումներ։ Հիմա կսկվեն բանակցությունները, դրանց ժամանակ յուրաքանչյուր կողմ իր ձեռքի տակ եղածը կներկայացնի։ Մինչև այսօր, որ չեն ներկայացրել, չեմ կարծում, թե որևէ ձևով իրավական հիմնավորում ունենալու են, որ ներկայացնեն։ Կներկայացնեն, կքննարկենք։ Այս պրոցեսը նրա համար է, որ հասկանանք, թե կողմներն իրար նկատմամբ ինչ պահանջներ ունեն և ինչպես են մեր սահմանները ճշտվելու»,–ասաց նա։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ մենք մի բան գիտենք Սոտք–Խոզնավար հատվածում, Տավուշի մարզի հատվածում, Սյունիքի, Գեղարքունի մարզում հենց հիմա ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և նրանք այդտեղից պետք է դուրս գան։ Սա եղել է Հայաստանի միանշանակ պահանջը և այն մնում է ուժի մեջ։ «Եվ բնականաբար այս հանձնաժողովի գործունեության ընթացում նաև այս հարցերը պետք է կարգավորվեն»,– ասաց նա։

Հարցին, թե քանի որ այս գործընթացը սկսվել է ԵՄ հովանու ներքո, արդյոք ճիշտ չի լինի նախքան Ադրբեջանի հետ գործընթացը սկսելը ճշտել սկզբունքները, քանզի դրանք կան ԵԱՀԿ կանոնադրությունում, Էդմոն Մարուքյանը պատասխանել է, որ երբ կողմերը հանդիպեն, պայմանավորվելու են աշխատանքի ոճի, սկզբունքների մասին, թե որոնք են համարվում աշխատանքային փաստաթղթեր և դրանք ինչ իրավական հիմքեր ունեն։

«Տրամաբանությունը հուշում է, որ դրանք որոշակի սկզբունքների վրա են լինելու։ Չի կարող սահման ճշգրտվել ուղղակի վերացական, մի կողմի բերած քարտեզի հիման վրա, եթե այդ քարտեզը չունի իրավական հիմնավորում։ Այդ քարտեզի տակ պետք է լինի իրավական փաստաթուղթ։ Եթե չկա, ուրեմն անցանք առաջ»,– ասաց նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցըTRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՌուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համարAfD-ն դեմ է Taurus հրթիռների մատակարարմանը ՈւկրաինայինԿիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՆոյեմբերի 7-ին Փարիզում կարող է ցույցի դուրս գալ մինչև 60,000 մարդԱրբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույցՈւկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինըԵմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավորԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄԶապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՀռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել էԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակի նոյեմբերի 7-ինՌուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ)Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքովԿիևը երկու տարվա ընթացքում «Մեծ յոթնյակից» ստացել է 49,4 միլիարդ դոլարՀարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըԲրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջԹրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլարՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել էԹրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործումՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան ԼելիոնՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ինԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԱՄՆ-ում հոկտեմբերին ստեղծվել է 165 հազար աշխատատեղ, սակայն գնաճը շարունակում է նվազեցնել գնողունակությունըNYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմըԱՄՆ-ն ու Իրանը մոտենո՞ւմ են հակամարտության դադարեցմանը․ Թրամփը խոսել է առաջընթացի մասին«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը հայտարարել է Իրանին նոր հարվածների մասին․ թիրախում Քեշմ կղզին է եղելԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էAI ոլորտի բաժնետոմսերի անկումը ցնցել է համաշխարհային շուկաներըՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահՀյուստոնի քաղաքապետը նոր հրաման է ստորագրել՝ սահմանափակելով ներգաղթային մարմինների հետ համագործակցությունըԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցում
Ամենադիտված