«Երկու տարվա դադարից հետո դժվար էր բեմ բարձրանալը»․ Գաբի Գալոյանը՝ բեմական կերպարում
ԼուսանկարներԵրգչուհի Գաբի Գալոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բեմական կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է թափանցիկ տաբատ, որը համադրել է արծաթագույն երկար բաճկոնի հետ։ Նրա գանգուր մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Երկու տարվա դադարից հետո դժվար էր բեմ բարձրանալը։ Էմոցիաների մեծ կուտակումներ կային ներսումս, կարոտել էի հանդիսատեսին։ Դե իսկ առաջին քայլը դադարից հետո պիտի լիներ իմ հարազատ Առաջին ալիքի եթերում հին ու բարի երգ երգոցի շրջանակում իմ սիրելի կոմպոզիտորի՝ Ռոբերտ Ամիրխանյանի փառահեղ ստեղծագործությամբ Երևանյան տրամադրությամբ .. Շուտով», - հրապարակմանը կից գրել է երգչուհին։