Պղծվել են Խորհրդային միության հերոսներին նվիրված հուշարձանները․ օրեր առաջ տարածքը մաքրվել էր «Թովմասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Հասարակություն«Թովմասյան» միջազգային հիմնադրամի թիմը և Պլեխանովի անվան ինստիտուտի երևանյան մասնաճյուղի ուսանողները մի քանի օր առաջ շաբաթօրյակ իրականացրին Խորհրդային միության հերոսների հուշարձանների շրջակայքում և նոր կյանք հաղորդեցին տարածքին:
Հաջորդ օրն Արտակ Թովմասյանը, Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը և դիվանագիտական ոլորտի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ծաղիկներ խոնարհեցին այդ հուշարձանների տարածքում։
Այս ամենից հետո ԼՈՒՐԵՐ․com-ի լրագրողը ֆիքսել է, որ մի քանի օրվա ընթացքում տեղանքը վերադարձել է իր նախկին տեսքին, ավելին՝ առավել վատ ու անմխիթար վիճակում է գտնվում։ Ծառեր են կոտրվել, ճյուղերն արդեն մի քանի օր է, ինչ շարունակում են գետնին թափված մնալ, իսկ քաղաքապետարանը մի քանի օր շարունակ չի մաքրում տարածքը՝ այդպիսով անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Խորհրդային միության հերոսների հանդեպ։
Նկատենք նաև, որ Արտակ Թովմասյանն իր ելույթում պատրաստակամություն է հայտնել խնամել այդ տարածքը, որպեսզի այլևս անուշադրության կենտրոնում չլինեն պատմության համար այդ անչափ կարևոր հուշարձանները և ճեմուղին։
Ներկայացնում ենք լուսանկարներ շաբաթօրյակի ընթացքից և դրանից մի քանի օր հետո ստեղծված տխուր իրավիճակից։