Դեսպան Հովհաննիսյանը «Japan Airlines»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ ուղիղ թռիչքների իրականացման հեռանկարները
Բլոգոսֆերա
Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել «Japan Airlines» ավիաընկերության Միջազգային ուղիների ռազմավարության խմբի փոխտնօրեն Տացուրո Ասամիի և Միջազգային ուղիների մարքեթինգի բաժնի մենեջեր Արան Սատոյի հետ:
ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման հիմնական թեման համավարակից հետո Ճապոնիայից դեպի ՀՀ ուղիղ թռիչքների իրականացման հեռանկարներն էին, ինչի կապակցությամբ ՀՀ դեսպանը զրուցակիցներին ներկայացրեց վերոնշյալ ուղղության գրավչությունը՝ այդ թվում նաև Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա և այլ շրջաններ տարանցիկ թռիչքներ իրականացնելու հնարավորությունների համատեքստում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ