Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը Հայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան ԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. Ռյուտե Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը Աշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ Շահնազարյան 

Դուք ջնջում եք հայոց արդի պատմությունը, ըստ երեւույթին՝ դիտմամբ, եւ ուզում եք այն սկսել ձեզնով ու ձեզնից. Րաֆֆի Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Մեր Հայրենիք՝ թշվառ, անտեր, մեր թշնամյաց ոտնակոխ» վերտառությամբ հոդվածում գրում է․

«Խորհրդային վերջին տարիները հիշեցնող՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանմամբ ձեր ինքնաձեռնարկին հրավիրեցիք՝ առանց խոսքի իրավունքի, որ ի՞նչ. ընկնեմ սրահում ներկա միակ՝ պետական տեսախցիկի բացառիկ «առատաձեռնության» տակ, որպես թե՝ ահա ընդդիմությունը ներկա է եւ՝ մեղսակի՞ց։

Ի՜նչ ժողովրդավարություն… ստուգապես՝ դրա երեսպաշտ նահանջն է՝ քաղաքական բանտարկյալներ (ներառյալ՝ մինչդատական վարույթում՝ որպես պատժիչ նախագործիք), բռնաճնշումներ, խոսքի ազատության սահմանափակումներ, լրատվական սեւ ցուցակներ, կրթության եւ այլ ոլորտների կուսակցականացում, շահերի բախում կառավարման համակարգում, վարչական ռեսուրսի չարաշահում, որոշումների ոչ թափանցիկ ընդունում, ժողովրդին պատկանող միջոցների անվերահսկելի վատնում: Կարճ՝ հին արատների նորովի եւ բազմապատիկ խտացված շարունակություն։

Սա դեռ «ոչինչ»։

Մեր Հայրենիքի հետ ի՛նչ արեցիք, ի՛նչ եք տակավին հանում-զիջում։
Հիմա էլ վերադարձաք եւ ահա՛ ձեր սողացող մեթոդաբանության հանգույն, «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։ Դա այն ամենն է միգուցե, որ դուք մի կերպ խնդրեցիք, եւ նա ձեր սիրույն՝ բարեհաճեց։

Նոյեմբերի 9-ին ստորագրված զինադադար, գիտակից հրաժարականից աչքածակորեն հրաժարում, սեփական ժողովրդից թաքուն բանավոր պայմանավորվածություն եւ հավելյալ նահանջ, թշնամու կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման հանդուրժում, Հանրապետության միջպետական ճանապարհի ինքնակամ, միանձնյա հանձնում, Հայաստանում եւ Արցախում շարունակվող բռնազավթումների անտեսում։
 
Իսկ հիմա թարմացված հին ձեւակերպումով ուզում եք ջնջել ոչ թե Մինսկի խումբը կամ 30 տարվա դիվանագիտությունը՝ լավ թե վատ, այլ մի ողջ ազգի կյանքի իմաստ, ոգու էություն, պայքարի կենսագրություն՝ հազարավոր հերոսներով ու նահատակներով կերտված։ Նրանցից նորագույնը ձեր անմիջական պատասխանատվության տակ է, եւ մնալու է անջնջելի «մինչեւ վերջ»։

Դուք ջնջում եք հայոց արդի պատմությունը, ըստ երեւույթին՝ դիտմամբ, եւ ուզում եք այն սկսել ձեզնով ու ձեզնից։ Ձեզ չի հետաքրքրում ոչ առաջին Հանրապետությունը, ոչ էլ անգամ Հայկական ՍՍՀ-ը, որ ասենք՝ «նշաձող փնտրեք»։ Ուզում եք ամբողջովին նորը, ամբողջովին ձերը։

Ուզում եք հաղթել Հայրենիքի՞ն։

Չեք հաջողելու։ Նա հավերժ է։ Դուք սիրել եք, հետո էլ՝ ուխտդ դրժել։ Ներողություն հայցեք։ Ոչ թե կեղծավոր խոսքով, այլ իմաստալից արարքով։ Ոչ թե ուրիշի հետքերով եւ ձեւի համար ծունկի գալով, այլ ամբողջ հոգով խոնարհվելով՝ դուք գիտեք ինչի համար, քաղաքացու եւ Նրա առջեւ։

Պատմության ընձեռած ձեր բաժինը առաջնորդեցիք, գնաց։ Մնացյալը մաքուր մեղք է եւ՝ վախճան»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին
Ամենադիտված