«Պետք է ընդդիմությանը չխանգարել, որ մինչև քոք մաշեն». Նիկոլ Փաշինյան
Քաղաքական«Պետք է անկեղծ ասեմ, որ իմ գնահատականով իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ է։ Մենք խոսում ենք իրականում քաղաքում խցանման, երթևեկության, շարժի աստիճանի մասին։ Տեղի ունեցողն իր նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը». Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկրում տեղի ունեցող հանրահավաքների մասին։
«Պրոցեսը սկսվել է քաղաքական շեշտադրումներով, ՀՀ ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր քաղաքական միջոցներով իր ասելիքն ասել հանրությանը: Սովորաբար նման ակցիաների նպատակը լինում է հանրությանը պրոցեսի մեջ ներգրավվելն ու քաղաքական կոնկրետ պահանջ ձևակերպելը։ Հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել։ Այդ գործըթնացները ոչ թե իշխանության դեմ են, այ հանրության դեմ են։ Ունեն հետևյալ տրամաբանությունը՝ դուք մեզ չմիացաք, ավելի շատ մնացեք խցանումների մեջ։ Ընդհուպ մենք նոր ռեկորդներ ունենք, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց հագուստն ավելի թանկ է, քան՝ ոստիկանը, քաղաքացին, կարող են իրենց բոթասով ապահովել ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու շաբաթական բյուջեն»,- նշեց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է