«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը Մատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարը Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը 

«Դաբրոյի» սպասելիս. Ով է ղեկավարում Սամվել Բաբայանին․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո նախօրեին Արցախի խորհրդարանը, բացառությամբ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության, հանդես եկավ Հայաստանի իշխանություններին ուղղված կոշտ պատասխանով՝ հերթական անգամ հորդորելով զերծ մնալ Արցախի հարցում աղետալի որոշումներից, ինչն արել էին դեռեւս առաջին հանդիպումից հետո՝ ապրիլի 14-ին։ «Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու եւ պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, համաձայն որի՝ «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Ե´վ Արցախում, ե՛ւ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որեւէ պաշտոնյա, որեւէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը»,- նշված է նախօրեին չորս ուժերի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Շառլ Միշել-Ալիեւ բրյուսելյան եռակողմ հանդիպումից ու ԵԽ նախագահ Միշելի հայտարարությունից պարզ դարձավ, որ կողմերը ոչ միայն հրաժարվում են Արցախի կարգավիճակի խնդիրը քննարկելուց, այլեւ բանակցային խոսույթից որոշել են դուրս թողնել «Լեռնային Ղարաբաղ» կամ «Ղարաբաղի հակամարտություն» քաղաքական եւ աշխարհագրական հասկացությունները, փոխարենը նրանք ընդամենը անհրաժեշտություն են համարում ապահովել «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», ինչը ենթադրում է արցախցիների՝ ազգային փոքրամասնության կարգավիճակով գոյատեւում Ադրբեջանի կազմում։

Առաջին իսկ պահից տարակուսելի էր Բաբայանի կուսակիցների պահվածքը հատկապես այն համատեքստում, որ անգամ Արայիկ Հարությունյանի հիմնած կուսակցությունն է ստորագրել հիշյալ հայտարարության տակ։ Փաստացի ստացվում է, որ Արցախում միայն Սամվել Բաբայանն ու իր կուսակիցները դեմ չէին Արցախի՝ Ադրբեջանի կազմում կարգավիճակին։ Շատերի այսօրինակ քննադատություններից հետո երեկ Բաբայանի կուսակցությունը հայտարարություն տարածեց, որով, եթե ամփոփ ներկայացնենք, մերժում են Շառլ Միշելի հայտարարությունը եւ եվրոպական միջնորդությունը։

Դրանում ասվում է նաեւ․ «ՀՀ իշխանությունները պարտավոր են` • բանակցային հիմնական սկզբունքների եւ տարրերի վերաբերյալ ստանալ Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանությունների համաձայնությունը, ԼՂ հարցով բանակցություններ վարել կա´մ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա´մ այլեւս նախադեպ ունեցող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափում: Իսկ հարակից միջնորդությունների շահագրգիռ ջանքերը կարող են եւ պետք է ուղղված լինեն վերոնշյալ ձեւաչափերի շրջանակում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը խրախուսելուն եւ աջակցելուն»:

Այդուհանդերձ, Բաբայանի ուշացած հայտարարությունն ավելի մեծ տարակուսանքի տեղիք տվեց այն առումով, թե ինչու չի միացել խորհրդարանի մյուս ուժերին, եթե, ըստ էության, դեմ է բրյուսելյան հանդիպմանը: Բացի դա, տարօրինակ է, որ ռուսական գործոնն է առաջ մղում, չնայած ինքը ՌԴ-ում պերսոնա նոն գրատա է հայտարարված։ Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն է Բաբայանին հորդորել հանդես գալ նման շեշտադրումներով։

Բանն այն է, որ բրյուսելյան հանդիպումով եւ Միշելի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը դուրս է մնում կարգավորման պրոցեսից: Բաբայան-Փաշինյան մտերմությունը հաշվի առնելով՝ «Միասնական հայրենիքի» չմիանալն Արցախի հայտարարությանը կարող էր դիտարկվել որպես ՀՀ իշխանությունների ապտակ` ուղղված Ռուսաստանին։

Բաբայանին թվացել է, թե իրենց բացակայությունը հայտարարությունից չի նկատվի այս ներքաղաքական թոհուբոհի մեջ, ու չի ցանկացել միանալ ՀՀ իշխանությունների դեմ հայտարարությանը, սակայն աղմուկից հետո ուղղել է սխալը: Իսկ Արցախի քաղաքական ուժերի հայտարարությանը չմիանալու պատճառաբանությունը հետեւյալն է․ ««Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները չարտացոլող գործողություններից ձեռնպահ մնալու իր հանձնառությունը, ինչի հիմնավորմամբ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է միանալ ս.թ. մայիսի 24- ին ԱՀ ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությանը»: Հայտարարությանը միացած խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը լկտի սուտ է համարում այդ պատճառաբանությունը՝ ասելով, որ Բաբայանի կուսակից պատգամավորները ոչ միայն գործնական քայլերի առաջարկներ չեն արել, այլեւ, առհասարակ, հայտարարության տեքստը կազմելիս որեւէ առաջարկ չեն արել։

«Երբ քննարկում էինք հայտարարությունը, իրենց խմբակցության ղեկավարը որեւէ առաջարկ չարեց, մենք միայն լսեցինք խմբակցության ղեկավարից, որ հայտարարությանը միանալ-չմիանալու հարցն իրենք չեն որոշում, սպասում են Հայաստանից «դաբրոյի»։ Մեր հայտարարությունը կարող էր ավելի վաղ լինել, դուք գիտեք, որ խորհրդակցությունից մեկ օր անց հրապարակեցինք, բայց մենք սպասում էինք գործընկերների պատասխանին, իրենք էլ՝ Սամվել Բաբայանի «այո»-ին կամ «ոչ»-ին, իսկ վերջում հրաժարվեցին»,- ասաց Գալստյանը` շեշտելով, որ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարն անձամբ է ասել:

«Սպասում ենք՝ Սամվել Բաբայանն այդ հայտարարության տեքստն ինչոր մարդկանց տա, հետո նոր իրենց համաձայնությունը տան կամ չտան, քննարկման ընթացքոււմ էլ ղեկավարը մի քանի անգամ առանձնացել եւ փորձել է կապ հաստատել Սամվել Բաբայանի հետ»։ «Արդարություն» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ չի բացառվում, որ Բաբայանի կուսակիցները չեն միացել իրենց, քանի որ ՀՀ իշխանություններին ուղղված քննադատական կոչեր կային. «Իհարկե, ճիշտ կլինի՝ իրենք ասեն, թե իրականում ինչի չմիացան։

Իսկ եթե իբր գործնական առաջարկներ ունեին, կարող էին մեր հայտարարությունից մեկ-երկու ժամ հետո իրենց տեքստը հրապարակել, ոչ թե սպասել, մեկ օր հետո նման ձեւով մանիպուլացնել։ Այս մարդիկ չեն կողմնորոշվում՝ հայտարարությունը խմբակցությո՞ւնն է տարածել, թե՞ կուսակցությունը: Տարբեր տեղեր տարբեր է ներկայացվում, այդպես չկողմնորոշված էլ մերժեցին մեզ՝ խախտելով Արցախի հարցում Արցախում ձեւավորված քաղաքական միասնականությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներով
Ամենադիտված