Հակառակորդի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանը Նորապատ գյուղից էր, պատերազմի մասնակից. 2 ամսից զորացրվելու էր (լուսանկարներ)
Հասարակություն
Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած եւ այսօր մահացած զինծառայող Դավիթ Վարդանյանը Արմավիրի մարզի Նորապատ գյուղից էր, զորացրվելու էր օգոստոսի 5-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղի համայնքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը:
«Դավիթը խելոք երեխա էր, ընտանիքում միակ տղան էր, մեկ քույր ունի: Դավիթը 44-օրյա պատերազմին էր մասնակցել, Եղնիկներում էր ծառայել»,-ասաց համագյուղացին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի կրակոցից մայիսի 28-ին հրազենային վիրավորում էր ստացել շարքային Դավիթ Վարդանյանը, բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)